«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ը երկու օր առաջ հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, որի ուսումնասիրությունից պարզվում է, որ շատ խոշորներ շարունակում են ստվերում գործել: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է նաև հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին՝ «Գազպրոմ-Արմենիային», ՀԷՑ-ին, ինչու չէ՝ նաև ջուր մատակարարող «Վեոլիա ջուր» ընկերությանը:
ՀԷՑ-ը, օրինակ, ավելի քիչ՝ 18,8 մլրդ հարկ է վճարել, քան Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանտ տոբակո» ընկերությունը՝ 22 մլրդ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:











































