Ծննդյան տոները մոտ են, այնպես որ ժամանակն է մտածել, թե ինչ հագուստով եք այն դիմավորելու:
Դերասանուհի Քեթի Հոլմսը հոլիվուդյան ռետրո է նախընտրում. աղջիկը դարձել է Bobbi Brown դիմահարդարման բրենդի՝ Ծննդյան տոների համար գովազդային արշավի դեմքը:
Հին Հոլիվուդը մինչ այժմ շատերի գլուխն է պտտում և ոգեշնչում է ամբողջ աշխարհին, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ հենց ռետրո-ոճն է դարձել գամմայի հիմնական թեմատիկան: Շքեղ Հոլմսը փորձել է Ռիտա Հեյվորթի և հոլիվուդյան այլ գեղեցկուհիների ոճի ժանյակե զգեստները: Աչքերի սև մատիտ, վառ կարմիր շրթներկ և անթերի սանրվածք: Դերասանուհու եղունգները մուգ գույնով են ներկված: