Իտալական լյուքս դասի Bottega Veneta ապրանքանիշի տեսականու մեջ հայտնվել է անսովոր նորույթ: Ընկերությունն առաջարկում է Intrecciato աղբամանը, որը պատրաստված է մաքուր կաշվից և արժի 1000 դոլար։ Այս մասին հայտնում է Luxurylaunches-ը:

Շատերը նկատել են, որ թանկարժեք աղբամանը նման է IKEA ֆիրմայի առաջարկած էժանագին աղբամանին:
Luxurylaunches-ը քամահրանքով նկատել է, որ այդ դույլը հիանալիորեն կինտեգրվի ցանկացած ինտերիերում։










































