Նյու Յորքում ահաբեկչություն իրականացնողը, ում զոհն է դարձել 8 մարդ, ոստիկանների հետ զրույցում զղջում չի արտահայտել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։

Ներկայում կասկածյալը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Նա ծանր վիրավորել էր ձերբակալվության ժամանակ հրազենային կրակից։
Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի։ Ուզբեկ Սայֆուլո Սաիպովը մեքենայով մխրճվել էր բազմության մեջ՝ խլելով 8 մարդու կյանք։ Տարբեր տվյալներով՝ վիրավորվել է 11-13 մարդ։

Նրա մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր դանակ։ Հայտնի չէ, նա պատրաստվե՞լ է այն կիրառել թե՞ ոչ։ Տղամարդու մոտ նաև օդաճնշական զենք է հայտնաբերվել։
CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ կասկածյալը սոցցանցերում հանդիսանում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման քարոզիչների օգտահաշիվների հետևորդ։










































