Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Փարիզի ակադեմիայի ռեկտորը կայցելի Երևան

Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուն ( Gilles Pécout) նոյեմբերի 2-ից 3-ը կայցելի Երևան: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժնից, Պարոն Պեկուի առաքելության նպատակն է այցելել ֆրանկոֆոն ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններ:

Ժիլ Պեկուն իր այցը կսկսի Երևանի ֆրանսիական դպրոցից, որն իրականացնում է ֆրանսիական ծրագրերին համապատասխան կրթություն՝ Ֆրանսիայի ազգային կրթության նախարարության կողմից արտոնված դիպլոմով : Այս հաստատությունում սովորում է 182 աշակերտ՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց (3-ից մինչև 18 տարեկան) :

Նույն օրը Փարիզի ակադեմիայի ռեկտորը կայցելի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի երկլեզվյա ֆրանկոֆոն բաժին, որն ստեղծվել է շնորհիվ 2013 թվականին Ֆրանսիայի դեսպանության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջև ստորագրված հուշագրի: Այս տարի երկլեզվյա բաժնի 10-ից 12-րդ դասարաններում սովորում է 48 աշակերտ: Նրանք հնարավորություն ունեն սովորել խորացված ֆրանսերեն, իսկ պատմություն և աշխարհագրություն առարկաները դասավանդում է Ֆրանսիայից ժամանած դասախոսը:

Ռեկտորը կհյուրընկալվի Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, որտեղ հանդես կգա ֆրանսերեն դասախոսությամբ՝ «Սորբոնը և ֆրանսիացի մտավորականները, և համախմբում հանուն հայերի 19-րդ դարի վերջում» թեմայով: ՀՖՀ-ն պատրաստում է երկլեզու մասնագետներ իրավունք, կառավարում, մարքեթինգ և ֆինանսներ մասնագիտությունների գծով և տրամադրում ֆրանսիական և հայկական նմուշի կրկնակի դիպլոմներ:

Իսկ նոյեմբերի 3-ին նախ նախատեսվում է այց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» (CEPFA): Այս հաստատությունը պատրաստում է ռեստորանային և հյուրանոցային գործ, վարսահարդարում և դիմահարդարում մասնագիտությունների գծով մասնագետներ, ինչպես նաև ատամնատեխնիկներ: Հաստատությունն օգտվում է Ֆրանսիացի մասնագետների աջակցությունից, ովքեր մասնակցում են աշակերտների տեխնիկական վերապատրաստմանը։

Երևանի պետական համալսարանը ևս կընդունի Ակադեմիայի ռեկտորին։ Նա այդտեղ հանդես կգա դասախոսությամբ, այս անգամ՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Դասախոսությանը կհաջորդի ռեկտորի հանդիպումը պատմաբանների և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների հետ : Պարոն Պեկուն կայցելի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը ՀՖՀ-ի հետ միասին աշխատում է համանման կենտրոն ստեղծելու նախագծի վրա:

Ակադեմիայի ռեկտորին կյուրընկալեն նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում, որտեղ տեղի կունենա երկու համաձայնագրի ստորագրման արարողություն: Ռեկտոր Ժիլ Պեկուն և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը կստորագրեն համագործակցության համաձայնագիր Փարիզի և Հայաստանի դպրոցական և բուհական հաստատությունների միջև գործընկերության վերաբերյալ, մասնավորապես Երևանի Բ. Ժամկոչյանի թիվ 119 ավագ դպրոցի և երկրում գործող ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ ունեցող 10 դպրոցների միջև՝ Հայաստանում ֆրանսերենի դասավանդմանը և երկու երկրների երիտասարդների միջև մշակութային փոխանակմանն աջակցելու նպատակով:

Այս առիթով, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Բենիամին Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցը և Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցը կստորագրեն համագործակցության համաձայնագիր՝ ֆրանսերեն լեզվով դասավանդում իրականացնող այս երեք ուսումնական հաստատությունների միջև համագործությունն ամրապնդելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում