Saturday, 20 06 2026
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

«Ազգիս էսօր մուրացկան են դարձրել մի քանի կատարածու ստրուկներ…». մեկնարկել է «Սասնա Ծռեր 1»-ի գործի դատական քննությունը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում մեկնարկեց «Սասնա Ծռեր-1»-ի գործով դատական նիստը:

Սասնա Ծռերի գործի՝ երեք մասի մասնատումից հետո հենց այս մասը կարելիէ համարել «Սասնա Ծռեր-1»՝ նկատի ունենալով ամբաստանյալի աթոռին նստած տասնյակին՝ Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Մխիթար Ավետիսյան, Գագիկ Եղիազարյան, Արմեն Բիլյան, Սմբատ Բարսեղյան, Արեգ Կյուրեղյան, Սեդրակ Նազարյան, Էդվարդ Գրիգորյան: Այս տասնյակի մեջ են երկու ամբաստանյալները, ում մեղադրանք է առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը:

Այս գործը քննում է Կենտրոնի դատարանից Էրեբունու դատարան հատուկ գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը:

Դատական նիստում եղան տարբեր հայտարարություններ, սակայն սանկցիաներ չկիրառվեցին, նիստն անհարկի ընդմիջումներով չխճողվեց, կարելի է ասել՝ ընթացավ գործնական մթնոլորտում: Ամբաստանյալներից չպահանջվեց ոտքի կանգնել:

Նիստը սկզբում կես ժամով ընդմիջվեց, քանի որ պաշտպաններից մի քանիսն ուշանում էին:

Այսօրվա նիստին պաշտպաններից բացակայեց միայն Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, ով նախապես դատարանին տեղեկացրել էր, որ այսօր նշանակված երեք դատական նիստ ունի:

Չնայած պաշտպանների մի մասը դեմ արտահայտվեց Հայկ Ալումյանի բացակայությամբ նիստը շարունակելուն, սակայն նախագահողը պարզաբանեց, որ պետք է քննարկվի դատարանին ինքնաբացարկի միջնորդության հարցը: Հայկ Ալումյանը կարող է իր դիրքորոշումը հայտնել հաջորդ դատական նիստին, նրա պաշտպանյալի իրավունքները չեն խախտվի:

Նախագահող դատավորը առիթն օգտագործեց հավաստիացնելու համար. «Դատարանը ղեկավարվելու է միմիայն օրենքով և իրավունքի շահով… Դատարանը պետք է որոշակի փուլեր անցնի, ու պետք է նախ լիազորություն ձեռք բերի…»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի հայտարարությունը մեղադրական եզրակացությանն էր վերաբերում՝ գործերի անջատումից հետո մեղադրական եզրակացությունը մնացել է նույնը. «Արդյո՞ք այսպես պիտի աշխատենք… Նույն մեղադրական եզրակացությունն իր ամբողջ ծավալո՞վ պետք է քննության առարկա դարձնենք, այս մեղադրական եզրակացությունը վերաբերելի չէ մեր գործին, մեղադրական եզրակացություն չունենք…»:

Նախագահողը նշեց, որ տվյալ հարցին դատարանը կարող է անդրադառնալ միայն դատարանի ինքնաբացարկի հարցի լուծումից հետո:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը հայտարարեց, թե մամուլում արդեն նյութ է հրապարակվել, ըստ որի՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը խստագույն պատիժներ պիտի ստանան: Փաստաբանը, դատարանին դիմելով, ասաց. «Մամուլն արդեն կայացրել է դատավճիռը… Իշխանությունը փորձում է մամուլի միջոցով ձեր վրա ազդել… Հույս ունենամ՝ չեք ենթարկվի գործադիրի ճնշումներին և մամուլի հրապարակումների ազդեցությանը…»:

Նախագահողն իր անհամաձայնությունը հայտնեց տվյալ հայտարարության հետ և ասաց, որ դատարանը մամուլի հրապարակումները չի քննարկում:

Բարձրացվեց ամբաստանյալների՝ տեսակցությունների ու հեռախոսազանգերի արգելքի վերացման հարցը: Ամբաստանյալների մի մասի վերաբերյալ մերձավոր ազգականների մասով այդ արգելքը հանվել էր: Նախագահողը նշեց, որ ամբաստանյալներն ու իրենց շահերի պաշտպանները կարող են ներկայացնել այն անձանց ցանկը, ում հետ ցանկանում են, որ արգելքը վերացվի, դատարանը կանդրադառնա նիստի ավարտին:

Հայտարարությամբ հանդես եկավ Պավել Մանուկյանը: Նա ասաց, որ նույն հոդվածներով ժամանակին իրեն դատել են ազերիները: Հիշատակեց անեկդոտ շախմատի խաղի վերաբերյալ, որի ավարտին «չեբուրաշկան մեռնում է»: Նախագահողին դիմելով՝ Պավել Մանուկյանն ասաց. «Դուք էս գործին ծանո՞թ եք, մեր արարքն ու էս գործը իրար հետ կապ չունեն… Մեզ պիտի դատապարտեք որպես մեր երկրից կատարվող բռնագաղթի դեմ ոտքի կանգնածների… Ես տանից դուրս եմ եկել ու հրաժեշտ եմ տվել՝ հաղթանակով վերադառնալու համար: Բոլոր այս կարգի դատավարություններն ավարտվում են ժողովրդի կողմից պարսավանքով ու անեծքներով… Կուզեի, որ ունենայինք գոնե մի դատավոր, որից իշխանությունը զավթածները կվախենային… Իշխանությունը Հայրենիքը չլքողներն են, ոչ թե այն բռնազավթածները…»:

Վարուժան Ավետիսյանը ներկայացավ. «Ապստամբ Վարուժան Ավետիսյան»: Նա հայտարարեց. «ՀՀ-ում հանցագործները զավթել են պետությունը և պետությունը վերածել են իրենց հանցագործության գործիքի…»:

Մեղադրող դատախազները պահանջեցին, որ դատարանը սահմանափակի ամբաստանյալների հայտարարությունները:

Դատավորը չսահմանափակեց. «Իմանանք՝ ի՞նչ է ասում, նոր սահմանափակենք»:

Վարուժան Ավետիսյանը շարունակեց. «Բոլոր պետական մարմինները հանցավոր համագործակցության անդամներ ու բաղադրիչներ են… Ես չեմ կարող ձեզ ընդունել որպես դատարան, համապատասխան վերաբերմունք դրսևորել ձեր նկատմամբ՝ որպես դատավորի… Դուք դատավոր չեք, այլ հաշվեհարդարի բաղադրիչ եք: Սա դատավարություն չի, այլ հաշվեհարդար է… Մենք ռազմագերիներ ենք… մենք ապստամբներ ենք ու մեր բնական իրավունքն ենք իրացրել…»:

Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», սկսեց պատմել, թե ինչպես է դաստիարակվել հայրենասիրական ոգով, վաղ մանկուց ինչպես է ատելությամբ լցվել ազգին ջնջողների դեմ՝ թուրքերի, բոլշևիկների, բոլոր «սուկաների». «Իմ ուղեղի մեջ էդ էր՝ ե՞րբ պիտի 10-րդ դասարանն ավարտեմ, գնամ բանակ ու էդ «սուկաներին» ջարդեմ…»:

Մեղադրողը փորձեց առարկել Խանդոյանի ելույթի դեմ:

«Միայնակ գայլն» ասաց. «Աղջի՛կ ջան, ձենդ կտրի, երբ որ տղերքը խոսում են…»:

Նախագահողը կոչ արեց վիրավորական արտահայտություններ չանել և սահմանափակել տվյալ փուլին չվերաբերող հայտարարությունները: Նա Խանդոյանին ասաց. «Դուք արտահայտվելու անսահմանափակ իրավունք ունեք»:

Խանդոյանը պատասխանեց. «Իմ իրավունքը էսպես թե էնպես՝ անսահմանափակ է… Իմ ազգը էսօր մուրացկան են դարձրել մի քանի կատարածու ստրուկներ… Ցավ եմ ապրում, որ մեր ուղեղներին բնաջնջեցին սենց թափթփուկ կատարածուները…»: Դիմելով մեղադրողին՝ Խանդոյանն ասաց. «Դու ուզում ես իմ ազգին լռեցնես…»:

Հայտարարությունների թեժացումը կանխելու համար նախագահողը տասը րոպե ընդմիջում հայտարարեց: Եվ իրոք, ընդմիջումից հետո աղմկոտ հայտարարություններ չեղան, դատարանի ինքնաբացարկի հարցը համարվեց քննարկված՝ ինքնաբացարկի միջնորդություններ չեղան:

Դատարանը սահուն անցավ ամբաստանյալի աթոռին նստածների ինքնության ստուգմանը:

Պավել Մանուկյան, ծնված՝ 1964 թվականին: «Պապերս Մուշից են… Ես Բուժականում եմ ծնվել… Ավարտել եմ ազգադավ Մռավյանի անվան դպրոցը… Ծառայել եմ բանակում… Երկու անգամ վիրավորվել եմ… Երկու ազգասեր զավակ ունեմ, մի հատ էլ իմ ձեռը կրակն ընկած կնիկ: Ծնողներս մահացել են… շիրմաքար չեմ քաշել… 91-ին ինձ ձերբակալել են «Կոլցո» օպերացիայի ժամանակ, Շուշիի բանտում եմ եղել, նույն էս մեղադրանքն են առաջադրել… Ընդհանուր՝ երեք անգամ ինձ ձերբակալել են… Վստահ եմ՝ առողջությունս կձգի՝ մինչև Հայրենիքն ազատենք բոլոր տեսակի ազգադավներից… Հա, մի քիչ էլ կաղ եմ: Ասում են՝ զգուշացի քոռից, քաչալից, կաղից, հիմի ես կաղ եմ…»:

Պավել Մանուկյանի շահերի պաշտպաններն են փաստաբաններ Ինեսա Պետրոսյանը, Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանը: Նրանց մասին Պավել Մանուկյանն ասաց. «Ես իմ պաշտպաններին խիստ իմ սիրում…»:

Վարուժան Ավետիսյան, ծնված՝ 1970 թվականին, բարձրագույն իրավաբանական կրթությամբ. «Պահեստազորի գնդապետ եմ, երկու երեխա ունեմ՝ 21 և 16 տարեկան… Զբաղվել եմ փաստաբանական ու քաղաքական գործունեությամբ…»:

Վարուժան Ավետիսյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Արա Զաքարյանն ու Մուշեղ Շուշանյանը:

Արայիկ Խանդոյան, ծնված՝ 1971թվականին Ծաղկահովիտ համայնքում. «Ծառայել եմ բանակում, հաշմանդամության պատճառով զորացրվել եմ… 5 երեխա ունեմ…»:

Նախագահողը վերահարցրեց՝ հի՞նգ:

Խանդոյանը պատասխանեց. «Զարմանում ե՞ս, ցավդ տանեմ, պետք էղավ՝ մի հատ էլ կունենամ… Մեծս 24 տարեկան է, փոքրս՝10 տարեկան, երեխաներիցս 3-ը անչափահաս են… Ես 19 անգամ Ղարաբաղում եմ վիրավորվել, 2 անգամ էլ՝ էդ որ ՊՊԾ եք ասում՝ էնտեղ…»:

Արայիկ Խանդոյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Արա Ղարագյոզյանը: Արայիկ Խանդոյանը բացականչեց. «Մեզ պաշտպան պետք չի, մեզ հարձակվող է պետք»:

Գագիկ Եղիազարյան, ծնված՝ 1983 թվականին, բարձրագույն կրթությամբ. «Էս ձևական հանրապետության քաղաքացի եմ, ընդամենը Ռուսաստանի գաղութն ենք… Դեռևս ամուսնացած չեմ, բայց կհասցնեմ՝ ի հեճուկս ցեղասպան իշխանության… ՀՀ-ում չկա դատական իշխանություն և չի կարող լինել մեղադրական եզրակացության… Ինձ ոչ մի թուղթ չուղարկեք…Սասնա Ծռերի գործը դատապարտելու գործ չի, մեզ կարող է դատել միայն թշնամի երկիրը… Ճշմարտությունը բացահայտելու համար ինձ պիտի մեկուսացնե՞ն, ես վտանգավո՞ր եմ… Առողջական խնդիրներս իմաստ չունի ներկայացնել…»:

Գագիկ Եղիազարյանի շահերը կպաշտպանեն փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Դավիթ Գյուրջյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը:

Արմեն Բիլյան, ծնված՝ 1973 թվականին, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած չէ: «Ուզում եմ հասկանաք՝ ինչու ենք նստած… Սահմանամերձ գյուղերը դատարկվում են, մենք ստեղ դատ ենք անում: Դուք մեղավոր չեք, մեղավորն ա մեղավոր…»:

Արմեն Բիլյանի շահերը պաշտպանում է այս գործով միակ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը:

Սեդրակ Նազարյան, ծնված՝ 1982 թվականին: Ասաց, որ զբաղվել է հեղափոխությամբ: Երբ կրթության մասին հարց տվեց դատավորը, Արայիկ Խանդոյանը հայտարարեց. «Ի տարբերություն ողորմելի թափթփուկների՝ Սասնա Ծռերը բարձրագույն կրթություն ունեն, էդ հարցն ավելորդ ա»:

Սեդրակ Նազարյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

Էդվարդ Գրիգորյան, ծնված՝ 1982 թվականին: Գրիգորյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Մուշեղ Շուշանյանը, Արա Զաքարյանը, Տիգրան Եգորյանը:

Արեգ Կյուրեղյան, ծնված՝ 1985 թվականին, բարձրագույն կրթությամբ: Արեգ Կյուրեղյանը չցանկացավ խոսել: Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Դատավորը կարծեց, թե ստուգել է բոլորի ինքնությունը, բայց մեկը հարցրեց. «Բա ե՞ս»: Սմբատ Բարսեղյանն էր: Նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը այս դատական նիստին ներկա չէր:

Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ թերի բարձրագույն կրթություն ունի՝ մինչև ապստամբությունը սովորում էր պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում: 4-րդ կուրս է փոխադրվել. «Թույլ չեն տալիս, որ փաստացի ուսումս շարունակեմ կալանավայրից, չնայած ես դրա իրավունքն ունեմ… Մեղադրական եզրակացությունը մի հատ հեքիաթ էր, բայց լավ մշակված չէր…»:

Դատարանը հասավ մեղադրողների դեմ բացարկի միջնորդությունների փուլին:

Մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանը:

Տեղնուտեղը փաստաբան Արա Ղարագյոզյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ վերաքննիչ քրեական դատարանում, երբ քննվում էր Արայիկ Խանդոյանի՝ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքի վերացման հարցով բերված վերաքննիչ բողոքը, դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանի դահլիճում հայհոյել է Արայիկ Խանդոյանին:

Փաստաբանը նշեց, որ դատախազը խախտել է դատախազական էթիկայի նորմերը, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի ու կողմերի նկատմամբ, նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից. «Պետրոս Պետրոսյանը կողմնակալ վերաբերմունք և թշնամանք ունի Արայիկ Խանդոյանի նկատմամբ, նա չի կարող այս գործով մեղադրանքը պաշտպանել, չի կարող պահպանել իրավահավասարությունը…»:

Արայիկ Խանդոյանը հայտարարեց. «Տականքները սպանեցին իմ Արթուր ախպորը իրանց գործողություններով, ոչ մեկին չեմ տեսնում էս գործի մեջ, մարդկային արժանիքներից զուրկ երևույթներ են»:

Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, թե խիստ վերապահումներ ունի դատախազների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ: «Բացարկի միջնորդությունը համարում եմ անիմաստ ու դատարանի հայեցողությանն եմ թողնում՝ նրանք մասնակցեն, թե ոչ»:

Փաստաբանների մի մասը կարծիք հայտնեց, որ դատախազի դեմ հայտնված բացարկի քննությունը չի կարող ավարտվել փաստաբան Հայկ Ալումյանի բացակայությամբ, դատարանը, որոշում կայացնելուց առաջ, նաև Հայկ Ալումյանի դիրքորոշումը պիտի լսի: Հետևաբար՝ պետք է քննարկումը հետաձգել և ամդրադառնալ ամբաստանյալների՝ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքի վերացման միջնորդություններին:

Դատարանը հետաձգեց դատախազի դեմ հայտնված բացարկի միջնորդության քննարկումը:

Քննարկվեցին ու անվանական բավարարվեցին ամբաստանյալներից մի քանիսի՝ տեսակցությունների ու հեռախոսազանգերի արգելքի վերացման միջնորդությունները՝ մերձավոր ազգականների ու պաշտպանների կողմից ներկայացված անձանց հետ:

Դատարանին միջնորդություն էր ներկայացված, որ ՔԿՀ-ում գտնվող Արայիկ ու Արարատ Խանդոյան եղբայրներին չեն թողնում տեսակցել: Նախագահողը պարզաբանեց, որ այդ հարցը դատարանի լուծելու հարցը չէ, հարկավոր է դիմել ՔԿՀ ղեկավարությանը, եթե չբավարարվի՝ վերահսկող մարմնին:

Նախագահողը հայտարարեց, որ այս գործով նիստեր են անցկացվելու շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և չորեքշաբթի: Փաստաբանների մեծ մասը դեմ արտահայտվեց՝ պահանջելով պահպանել շաբաթական մեկ անգամ նիստ անելու ռեժիմը: Ոմանք այդ նիստի համար էլ ժամային սահմանափակում էին պահանջում, որպեսզի հասցնեն այլ գործերով էլ աշխատել: Նախագահողը նշեց, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու նպատակով, գործի ծավալից ելնելով է որոշել, որ շաբաթական երկու անգամ նիստեր արվեն: Դրա հնարավորությունը առաջիկայում դեռ կստուգվի՝ հաջորդ երկուշաբթի փաստաբանները եթե բացակայեն, ապա չորեքշաբթի պետք է ներկայացնեն համապատասխան հիմք՝ դատական նիստի արձանագրության պատճեն կամ բացակայությունը հիմնավորող ու հարգելի դարձնող այլ փաստաթուղթ: Դատական նիստերը ժամային սահմանափակում չեն ունենա, յուրաքանչյուր նիստ կտևի այնքան, ինչքան տվյալ օրն աշխատելու հնարավորություն կլինի:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին, բայց ելնելով փաստաբանների հայտարարություններից, հնարավոր է, որ այն տեղի չունենա, այլ տեղի ունենա չորեքշաբթի՝ նոյեմբերի 8-ի նիստը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում