Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ սկսվում է Լիանա Բլբուլյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 29-ամյա Լիանան, Իջևանի Վասիլյան 7 հասցեում գործող շոգեբաղնիքում աշխատելով որպես մատուցողուհի, 2013 թվականի հունվարի 28-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում շոգեբաղնիքը պարբերաբար տրամադրել է մարմնավաճառուհիներ Նարինեին, Անժելային, Ալիսային, ովքեր տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալով՝ շոգեբաղնիքում զբաղվել են պոռնկությամբ:
Լիանա Բլբուլյանը մեղադրվում է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: