Այսօր Հելոուին է` տոն, որն ի հայտ է եկել Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից, որի պատմությունը սկսվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։ Տոնում են հոկտեմբերի 31-ին` բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինն ավանդական կերպով տոնվում է անգլախոս երկրներում, սակայն պաշտոնապես չի համարվում հանգստյան օր։
20-րդ դարի վերջում այն սկսեցին տոնել նաև եվրոպական և ԱՊՀ այլ երկրները։ Այն ոչ պաշտոնապես տոնում են այն երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Բեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում,Սինգապուրում … վերջին տարիներին նաև Ռուսաստանում ու ԱՊՀ այլ երկրներում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ Հելոուին նշում են, բայց տոնի մասին շատերն անտեղյակ են, գիտեն՝ չար հոգիներն արթնանում են, խանութներում սկսում են սատանայական հագուստներ ու դիմակներ վաճառել, դդումներին էլ դարձնում են լուսավոր ու վախենալու:











































