Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավագանու նիստում բարձրաձայնեց Երեւանի բազմաբնակարան շենքերի առաջին հարկում գործող կարաոկեների, գիշերային ակումբերի խնդիրը: Նա հարց ուղղեց քաղաքապետին՝ նշելով, որ իրենց խմբակցությունը բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստացել ուշ ժամերին իրենց շենքի առաջին հարկում գործող օբյեկտներում բարձր երաժշտություն միացնելու, դրանց դիմաց ծեծկռտուքների և այլ միջադեպերի ականատես լինելու վերաբերյալ:








































