ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն թույլատրել է հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին՝ նախկինում քողարկված բոլոր նյութերը։ Այս մասին գրում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ Ազգային արխիվը կհրապարակի փաստաթղթերն առաջիկա շաբաթներին։ Հաղորդվում է, որ դրանցից մի քանը խմբագրված են։ Մասնավորապես ինֆորմատորների կյանքի սպառնալիքների պատճառով նրանց անունները հեռացվել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ծրագրում է հրապարակել բոլոր փաստաթղթերը՝ կապված Քենեդիի սպանության հետ, որպեսզի վերջ դնի դավադրության տեսություններին։









































