Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը, ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի լսումների ժամանակ՝ նվիրված արտերկրում ԱՄՆ-ի կողմից զինված ուժերի կիրառմանը, համեմատել է ԴԱԻՇ և «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակեպությունների մարտավարությունը ռոք խմբի վարքի հետ։ Նման համեմատությունն առաջ է եկել այն բանից հետո, երբ սենատորները հետաքրքրվել են, թե ինչ հիմունքով է Վաշինգտոնը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում օգտագործում ռազմական ուժի կիրառման՝ 2001 թվականի թույլտվությունը։
Բանն այն է, որ այդ փաստաթուղթը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին ռազմական գործողություններ իրականցնել «Ալ-Քաիդայի» դեմ՝ առանց օրենսդիրներին ծանուցելու։ Սենատորները զարմացել են, թե ինչու է այդ թույլտվությունը տարածվել ԴԱԻՇ-ի վրա։
«Այդ խմբավորումները բաժանվում, հետո կրկին միավորվում են, նրանք փոխում են իրենց անվանումները, ինչպես ռոք խմբերը»,-պարզաբանել է Մետիսը՝ ընդգծելով, որ խոսքը գնում է իրար կապակցված խմբավորումների մասին։
Մետիսի խոսքով՝ ահաբեկիչները փորձում են կիրառել ամերիկյան օրենքներն ԱՄՆ-ի դեմ, մինչդեռ պատերազմն ընթանում է խմբավորումների դեմ, որոնք ղեկավարվում են նույն մարդկանց կողմից։










































