Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյը, հայտարարել է, որ Ռուսաստանը նույնիսկ այսօր իր հզորությամբ չի համեմատվի ԱՄՆ-ի հետ։
«Մենք չենք կարող լինել համաշխարհային ոստիկանություն և պատժել յուրաքանչյուրին, ով մեզ դուր չի գա»,-Սերգեյ Խրուշչովի խոսքերն է մեջբերում RT-ն։
Նա համագործակցության կոչ է արել ռուսական և ամերիկյան կողմերին։
Գործակալությունը նշում է, որ քաղաքական գործչի որդին խոստովանել է, որ ԽՍՀՄ-ն իր հզորությամբ մի շարքում չի գտնվել արևմտյան մրցակիցների հետ։ Նա ընդգծել է, որ չնայած այդ փաստին, խորհրդային ղեկավարությունը որոշել էր ցույց չտալ իր վախերն ու թուլությունները։








































