Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Նժդեհի՞ն, թե՞ Մոսկվային. ՀՀԿ-ն՝ նոր երկընտրանքի առաջ

Ռուսաստանի Պետդումայի պատգամորների, Հանրային պալատի անդամների, իրավաբանների և վերլուծաբանների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մտադիր է հետխորհրդային տարածքի երկրներում ֆաշիզմի հերոսացման դրվագների հետ կապված դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարանին, ընդ որում` Պետական Դումայի խողովակներով:

ՌԴ Հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովի օրերս կազմակերպած կլոր սեղանի մասնակիցները տեղեկացրել են, որ քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևի «Մենք պետք է կանգնեցնենք ֆաշիզմը» հանրագրի տակ ստորագրել է ավելի քան 200000 մարդ, այսինքն` ակնկալվում է, որ Պետդուման պարտավոր է արձագանքել հանրային պահանջին: Ընդ որում, ուշագրավ է, որ կլոր սեղանը անցկացվել է բավականին Էլիտար միջավայրում` Պետդումայի պաշտոնաթերթ «Парламентская газета» թերթի մամուլի կենտրոնում: Այս կլոր սեղանն ուշագրավ է այն իմաստով, որ դրա մասնակիցները Հայաստանը հավասարեցրել են Ուկրաինայի, Բալթյան երկրների հետ և նշել են, որ Հայաստանում պետական մակարդակով հերոսացվում է ֆաշիզմը:

Մասնավորապես, Սերգեյ Մարկովի ելույթում կենտրոնական տեղ է հատկացվել Գարեգին Նժդեհին, ով որակվել է «տեռորիստ», «ֆաշիստների հանցակից» արտահայտություններով, համեմատվել է Արևմտյան Ուկրաինայում հերոսի հռչակ ունեցող ազգայնական Բանդերայի հետ:

Մոսկովյան քննարկման մասնակիցները, բնականաբար, քննադատել են Հայաստանի իշխանություններին` նրանցից պահանջելով մեր երկրում հեռացնել Նժդեհի արձանը: Սա, ի դեպ, նույնն է, որ Մոսկվայում պահանջեն ՀՀԿ լուծարումը, որովհետև Հայաստանի կառավարող կուսակցության պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է:

Վստահաբար կարելի է պնդել, որ ռուսական քաղաքական, փորձագիտական շրջանակների կողմից հայ-ռուսական հարաբերություններ ներդրվում է նոր հարց, պահանջ, որը վերաբերում է Գարեգին Նժդեհին, կամ ավելի ստույգ` նրա հերոսացման անթույլատրելիությանը:

Իհարկե, Նժդեհը բովանդակային հարթության վրա ավելի քիչ է ասոցացվում ֆաշիզմի, նացիզմի հետ, քան` Պուտինը, սակայն ռուսական կայսերականության համար հայ ռազմա – քաղաքական գործիչը թշնամի է:

Հայ-ռուսական հարաբերությունների նշաձողն այնքան ցածր է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջամտել անգամ Երևանում տեղադրված արձանների խնդրին, ըստ այդմ` Նժդեհը շատ շուտով «հյուրընկալվելու» է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգ:

Արդյո՞ք ՀՀԿ գործիչները այնքան համարձակություն կունենան, որպեսզի պաշտպանեն իրենց կուսակցության գաղափարական առաջնորդին ու գաղափարախոսությունը, թե՞ կուրանան Նժդեհին` ռուսներին չվշտացնելու համար: Կարծում ենք` մերոնք կընտրեն երկրորդ ճանապարհը, որովհետև ՀՀԿ-ն ապացուցել է, որ հանուն իշխանության պատրաստ է ուրանալ իր գաղափարներն ու առաջնորդներին: Օրինակ` Վազգեն Սարգսյանին հանրապետականներն ուրացան նրա մահից ընդամենը վեց ամիս հետո, երբ մոտեցան արյունարբուի խրախճանքի սեղանին: Սակայն ռուսական քննարկումներից ու պահանջներից դուրս` տարակուսելի է, որ եվրոպական ամենամեծ կուսակցության անդամ ՀՀԿ-ն «նժդեհականությունն» ու «ցեղակրոնությունը» կարող է համարել իր գաղափարախոսությունն` ակամայից մարգինալիզացնելով Հայաստանի քաղաքական համակարգը:

Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Նժդեհը «տեռորիստ» և «ֆաշիստ» է և ավելին` դատապարտելի ենք համարում, որ ռուսները քթները խոթում են այն հարցերի մեջ, որն իրենց առհասարակ չի վերաբերվում:

Մյուս կողմից` Գարեգին Նժդեհն, ըստ արժանվույն, պետք է գնահատվի որպես ռազմական, ազգային գործիչ` առանց այն պաթետիկ անհեթեթությունների, որոնք ՀՀԿ-ում համարում են ազգային գաղափարախոսություն: Այդ, այսպես կոչված, գաղափարախոսությունը ժամանակավրեպ է եղել անգամ դրա հեղինակի` Նժդեհի կենդանության օրոք, իսկ հանրապետականներն ավելի լավ կլինի քաղաքակրթվեն` ցեղվելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում