Էյֆելյան աշտարակի վերահսկմամբ զբաղվող ընկերությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի տեսարժան վայրի լուսավորումը նկարչի աշխատանք է և պահպանվում է հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենքով: Դա նշանակում է, որ աշտարակը երեկոյան ժամերին լուսանկարելը անօրինական է: Այս մասին գրում է The Sun-ը:
Նշվում է, որ գիշերն արված լուսանկարները, ինչպես նաև դրանց տարածումը չեն համապատասխանում եվրոպական օրենսդրության նորմերին:
Այսպիսով, Էյֆելյան աշտարակի գիշերային տեսարանները չի կարելի հրապարակել ոչ ԶԼՄ-ներով, ոչ սոցցանցերում՝ առանց վերահսկող ընկերության թույլտվության:
Ցերեկային ժամերի վրա այս օրենքը չի տարածվում, քանի որ ցերեկը լուսավորումը չի աշխատում:









































