Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Սերժ Սարգսյանի խոսքի և գործի կոնտրաստը

Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Նախագահը հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ և այդ լսարանի առջև հանդես եկել դասախոսությամբ: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը խոսել է երեք հատկանիշների մասին, որոնք, ըստ երկրի նախագահի, անհրաժեշտություն են ժամանակակից քաղաքական գործչի համար:

«Նախ՝ քաղաքական գործիչը պետք է կարողանա թիմ ձևավորել: Որևէ մեկը միայնակ չի կարող հաջողության հասնել: Միգուցե բիզնեսում շատ թե քիչ կարող է, թեև այստեղ էլ է շատ կարևոր թիմը, միգուցե՝ անձնական կյանքում, բայց քաղաքականությունը ենթադրում է ամուր թիմի առկայություն»,- ասել է Սարգսյանը:

Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի պատկերացմամբ՝ ինքը թիմ ունի, այն էլ՝ ամենաազդեցիկը Հայաստանում: Այստեղ տեղին է նկատել, որ աղճատված են Սերժ Սարգսյանի պատկերացումները «քաղաքական թիմ» հասկացության վերաբերյալ, որովհետև այսօրվա ՀՀԿ-ն որևէ կերպ չի համապատասխանում դասական կուսակցության չափանիշներին, և ամենևին էլ քաղաքական և գաղափարական հատկանիշները չեն, որոնք միավորում են, ըստ էության, քրեաօլիգարխիկ տանիքի տակ միավորված մարդկանց: Մեծ հաշվով նրանց նույնիսկ Սերժ Սարգսյանի անձը չէ, որ միավորում է, այլ այն ստատուս քվոն, որտեղ համակարգի տարբեր սեգմենտները գտել են իրենց կոմֆորտը:

«Երկրորդ հանգամանքը, որ ուզում եմ շեշտել, և այստեղ ասվեց այդ մասին, բայց ոչ շատ հստակ, քաղաքական գործիչը պետք է կարողանա շատ հավասարակշռված լինել և հանդուրժողական: Քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն՝ հատկապես մեծ քաղաքականություն, ապա միշտ լինելու է քննադատության թիրախ: Եվ ով չի կարողանում ընկալել այդ քննադատությունն ու պահպանել հավասարակշռություն, որքան էլ դժվար լինի, նա չի կարող հասնել հաջողությունների»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերը, որպես տեսություն, իսկապես շատ գեղեցիկ ու տպավորիչ են հնչում:

Գործնականում Հայաստանի իշխանության կողմից չենք տեսել հանդուրժողականության և տոլերանտության դրսևորումներ: Սերժ Սարգսյանը պարբերաբար մեղադրում է լրատվամիջոցներին երկրում գաղջ մթնոլորտ ստեղծելու համար, իսկ այս հանգամանքը լավագույն չափանիշն է, որով կարող ենք գնահատել, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի վերաբերմունք ունի այլակարծության և քննադատության հանդեպ: Իսկ իշխանության անհանդուրժողականության ամենաթարմ օրինակին ականատես եղանք հենց երեկ, երբ Սարգսյանի իշխանության առանցքային նախարարներից մեկը՝ Վիգեն Սարգսյանը, խորհրդարանում անխնա քննադատության թիրախ էր դարձրել «Ելք» դաշինքին իր ներկայացրած օրինագծին ընդդիմանալու համար:

«Հաջորդ հատկանիշը, իմ կարծիքով, քաղաքական գործիչների համար այն է, որ նրանք պիտի ունենան իրավիճակը գնահատելու շատ մեծ ունակություն: Ընդհանրապես կյանքում՝ լինի դա զինվորական գործ, բիզնես, լինի, միգուցե, ապագա ընտանիք կազմելու խնդիր, պետք է, իրոք, կարողանալ գնահատել իրավիճակը»,- ասել է Սերժ Սարգսյանը ՀՀԿ դպրոցի ունկնդիրներին:

Ադեկվատությունն իսկապես քաղաքական առաջնորդի կարևոր հատկանիշ է, սակայն այն պետք է ծառայի ոչ թե բացառապես սեփական իշխանության, այլ հատկապես երկրի անկախության, անվտանգության ամրապնդմանը: Սերժ Սարգսյանի իշխանությունը հաջողացրել է ռուսներին տալ այն, ինչ հնարավոր է: Եթե սա է իրավիճակի գնահատման ունակությունը, ապա Սերժ Սարգսյանի և մեր պատկերացումները միանգամայն տարբեր են քաղաքականության վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի տասնամյա նախագահությանը բնորոշ է մի հանգամանք՝ նրա խոսքի ու գործի կոնտրաստը, վարվող քաղաքականության հակադրությունը գեղեցիկ ելույթներին և ձևակերպված ծրագրին: Սարգսյանի երեկվա գեղեցիկ դասախոսության և տխուր իրականության կոնտրաստը ասվածի լավագույն դրսևորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում