Կատալոնիայի խորհրդարանն անկախություն հռչակեց 70 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Տարածաշրջանային խորհրդարանում ընդհանուր առմամբ կա 135 պատգամավոր։ Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը:

«Մենք հիմնում ենք Կատալոնական Հանրապետությունը՝ որպես օրենքի գերակայությամբ անկախ և ինքնիշխան երկիր»,- փաստաթղթի տեքստն ընթերցել է խորհրդարանի խոսնակը:
Այսօր Իսպանիայի սենատում նախատեսվում է քվեարկություն՝ ինքնավար շրջանում անմիջական կառավարում սահմանելու հարցով։











































