Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Կանաչ գյուղատնտեսության զարգացումը ՀՀ-ում ունի մեծ պոտենցիալ և կարող է շատ արդյունավետ լինել. նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մասնակցել է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 2018-2022 թվականներին» թեմայով աշխատաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԶԳ-ի  Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի հիմնական նպատակն է քննարկել 2019 թվականին Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից  Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման նախընտրելի ուղղությունները, մասնավորապես կանաչ գյուղատնտեսության և արժեշթղաների զարգացումը:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում ունի մեծ պոտենցիալ և կարող է շատ արդյունավետ լինել:

«Կանաչ գյուղատնտեսությունը մեզ համար շատ կարևոր ուղղություն է, որովհետև օրգանիկ և կանաչ գյուղատնտեսությունն այսօր աշխարհում պահանջարկ ունեն, և Հայաստանը ունի բոլոր հնարավորություններն այդ ուղղությունը զարգացնելու համար»,- իր խոսքում  մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:

Այնուհետև նախարարը ներկաների ուշադրությանն է ներկայացրել  2018-2022 թվականներին Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները:

«Գաղտնիք չէ, որ մեր գյուղատնտեսությունը խիստ մասնատված է փոքր տնտեսությունների, որոնք այսօր զբաղվում են ավանդական գյուղատնտեսությամբ: Մեր նպատակն է մեր աջակիցների, դոնոր կազմակերպությունների հետ այդ փոքր տնտեսություններին դարձնել հնարավորինս եկամտաբեր: Մյուս կողմից տնտեսությունը եկամտաբեր է, երբ այն խոշորանում է, սակայն այս պահին մենք դեռևս գյուղացիներին չենք կարող տալ  դրա համար անհրաժեշտ հնարավորությունները: Մենք պետք է այդ բալանսը գտնենք,  որպեսզի գյուղացին մնա գյուղում և ապրի արժանավայել կյանքով»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով էժան ֆինանսական միջոցների տրամադրման նպատակով մշակված, մասնավորապես 3-10 մլն դրամ 3-5 տոկոս տոկսադրույքով սուբսիդավորվող վարկերին ծրագրին՝ նախարարը հավելել է, որ սա հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին զբաղվել նաև կանաչ գյուղատնտեսությամբ: Նախարարի համոզմամբ, սակայն, կանաչ գյուղատնտեսությունը  կարող է ապահովել  ընդհանուր գյուղատնտեսության շուրջ 10-15 տոկոսը միայն, և անհրաժեշտ է  ջանքերն ուղղել անասնապահության ոլորտի զարգացմանը, պտուղ-բանջարեղենի և կաթի մթերման կետրոնների հիմնմանը,  առանց որոնց  Հայաստանի գյուղատնտեսության զարգացում հնարավոր չէ:

Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին՝  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ եթե նախորդ ծրագրերը նախատեսված էին բացառապես գյուղատնտեսական կոոպերատիվների համար, նոր ծրագրով սահմանափակումներ չեն լինի, այն բաց կլինի բոլորի համար՝ դիմելու և օգտվելու ֆինանսական և տեխնիկական օժանդակությունից:  Արմեն Հարությունյանը  հավելել է, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մեծ պոտենցիալ կա, և այդ ծրագրերը կարող են օժանդակել դրանց նախնական արտադրության մեկնարկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում