Կառավարությունը սահմանեց խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ համապատասխան օրենսդրական փաթեթի ընդունմամբ ՀՀ իրավական համակարգ է ներմուծվել խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցում (redress) ստանալու կառուցակարգը: Այն նախատեսում է, որ խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման իրավունքը բաղկացած է նյութական և ոչ նյութական վնասների հատուցման և ռեաբիլիտացիայի իրավունքից: Ռեաբիլիտացիայի իրավունքն իր հերթին ներառում է բժշկական, հոգեբանական և իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը: Այսպիսով, առաջարկվում է հոգեբանական ծառայություններ տրամադրել խոշտանգումից տուժած անձի ցանկությամբ՝ անվճար հիմունքներով:










































