Հաջորդ տարի «Հըզբոլլահը» պատրաստվում է դուրս բերել իր գրոհայիններին Սիրիայից՝ ամրապնդելու ներկայությունը Իսրայելի հետ սահմանի երկայնքով՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Այս մասին հայտնում է լիբանանյան լրատվական Lebanon 24 պորտալը։
Հաղորդվում է, որ խմբավորման բարձրագույն հրամանատարությունն արդեն նոր հրաման է արձակել, համաձայն որի՝ 2018 թվականի սկզբին «Հըբոլլահի» վերջին գրոհայինները պետք է լքեն Սիրիան, որտեղ նրանք 5 տարի կռվել են նախագահ Բաշար Ասադի բանակի կողմից։
Խմբավորումը ծանր կորուստներ է կրել սիրիական պատերազմում՝ զոհ տալով ավելի քան 1800 ջիհադիստի, այդ իսկ պատճառով խմբավորումը պետք է նոր զինվորներ պատրաստի։










































