ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը հաղորդել է, որ դերասանի հիմնադրած թատրոնը գրավվել է «հայկական խմբավորման» կողմից:
Ըստ 360 հեռուստաընկերության թատրոնի ղեկավարությունը հեռացված է, գրավված է հաշվապահությունը, իսկ Ջիգարխանյանը «փակված է իր աշխատասենյակում առանց հեռախոս»: Այլ մանրամասներ Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչը չի հայտնել:








































