Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրացրեց սահմանամերձ Խաչիկ գյուղի գյուղացիներին մտահոգող հարցը. կառավարության անդամներն անտարբեր են նրանց խնդիրների հանդեպ և շատ քիչ այցելություններ են կատարում: Խաչիկ գյուղի բազմաթիվ խնդիրներից ամենակարևորը ոռոգման ջրի բացակայությունն է՝ ասաց պատգամավորը և հարց հնչեցրեց. «Ե՞րբ եք պատրաստվում Խաչիկ և Ելփին համայնքները ապահովել ոռոգման ջրով»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ Խաչիկի հետ կապված խնդիրը կառավարությունը պատրաստվում է լուծել փոքր ջրամբարների ծրագրով:
Մանրամասները՝ տեսանյութում:








































