Հայաստանը կմիանա Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը հավանություն է ստացել ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Արեգակնային համակարգի համար կարևոր նախագիծը ներկայացրել է տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Գագիկ Գրիգորյանը։








































