Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, որը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել, վստահեցնում է, որ դիսկոմֆորտ չի զգում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Այսօր տարկետման իրավունքը վերացնելու վերաբերյալ այս նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ ինչու է հենց նա որպես հարակից զեկուցող ներկայացել:








































