Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Մանկապարտեզները պետք է դարձնել անվճար. պահանջ կառավարությանը

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ), որը 2017թ․ ապրիլին ձևավորված ընդհանուր հարթակ է կրթության ոլորտի բոլոր շահառուների համար, դիմում է ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին՝ առաջիկա ԱԺ բյուջետային քննարկումներին առնչվող անհետաձգելի հանրային պահանջով: Այն ձևակերպվել է, հենվելով բազմաթիվ տեղական և միջազգային անկախ հետազոտությունների, անցած ամիսների մի շարք քաղաքացիական ժողովների և փորձագիտական քննարկումների, ինչպես նաև մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա։ ԿՔՆ-ն պահանջում է ՀՀ պետական բյուջեի առաջիկա քննարկումների ընթացքում բարձրացնել ՀՆԱ նկատմամբ կրթության ֆինանսավորման չափաբաժինը և կատարել կրթական ոլորտի համար պետական ծախսերի հետևյալ անհետաձգելի վերադասավորումները:

1. Պահանջում ենք բարձրացնել 2018 թ. ՀՀ պետական բյուջեում ՀՆԱ նկատմամբ կրթության ոլորտի ֆինանսավորման մասնաբաժինը՝ հետևյալ հիմնավորմամբ։ 

Տնտեսական հիմնավորում

ՀՀ կառավարության 2018-2020թթ. կարճաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է ՀՆԱ նկատմամբ կրթության ֆինանսավորման չափը 2017-2020թթ. տարեցտարի նվազեցնել՝ այն ներկայիս 2.34%-ից հասցնելով 1.85%-ի: Արդյունքում, Հայաստանը աշխարհի 158 երկրների շարքում այժմ զբաղեցրած 136-րդ տեղից կհայտնվի ստորին տասնյակում՝ անդառնալիորեն կորցնելով զարգացման իր գլխավոր ռեսուրսը։ Տնտեսական քաղաքականության տեսանկյունից առկա ժողովրդագրական անկման պայմաններում անհրաժեշտ է ոչ թե իջեցնել, այլ բարձրացնել առանձին քաղաքացու արտադրողականության աճ ապահովող գլխավոր ներդրումը՝ կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված պետական ծախսերը։ 2000-ականների տնտեսական աճի տարիներին ՀՀ կառավարությունն արդեն իսկ բաց է թողել կրթական ծախսերն ու կրթության որակն էապես բարելավելու հնարավորությունը։ Այժմ կարևոր է, խուսափել անգամ ներկայիս տնտեսական մոդելն ավելի վատթարացնող քայլերից: Ուստի պահանջում ենք փոխել միջնաժամկետ ծրագիրը և կրթության ֆինանսավորման թիրախ սահմանել ՀՆԱ–ի 3 տոկոսը, ինչպես նաև երկարաժամկետ թիրախ սահմանել 4.5 տոկոսը: Առաջարկում ենք կրթության ավելացված ծախսը ուղղել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, միջոցներ հատկացնել ՀՀ-ում մանկապարտեզների անվճար ապահովմանը, ինչպես նաև որակական չափանիշներ ներառել ֆինանսական նոր հոսքերի համար:

Սոցիալական և իրավական հիմնավորում 
Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 38): Կրթության իրավունքի լիարժեք իրացումը այն կարևոր մեխանիզմն է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատին, երեխային ոչ միայն կրթվել և զարգանալ, այլ նաև խուսափել մի շարք շահագործումներից, մանկական աշխատանքից և ամենակարևորը զգալիորեն նվազեցնել արդեն հասուն տարիքում աղքատության մեջ հայտնվելու ռիսկերը, իսկ այն երեխաների համար, ովքեր արդեն իսկ ապրում են աղքատ ընտանիքներում՝ հաղթահարել աղքատությունը և կոտրել այսպես կոչված «աղքատության շղթան»:

Աղքատության հաղթահարումը և խոցելի խմբերի պաշտպանվածությունն ապահովող սոցիալական քաղաքականության իրագործումը ՀՀ կառավարության կողմից հռչակված է Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հիմնարար գործոն: Հայաստանում բնակչության 30%-ն աղքատ է, իսկ մանկական աղքատությունը կազմում է 34%, ընդ որում ծայրահեղ աղքատության մեջ ապրում են մինչև 18 տարեկան երեխաների 2.5%-ը:

Այսպիսով, պետության կողմից աղքատության և հատկապես մանկական աղքատության հաղթահարումը չի կարող իրականացվել առանց յուրաքանչյուր անհատի և երեխայի՝ կրթության իրավունքի լիարժեք իրացման, յուրաքանչյուրի համար մատչելի և որակյալ կրթության ապահովման: Աղքատության մակարդակի վրա կրթության ունեցած ազդեցությունն ապացուցվում է ՀՀ վիճակագրությամբ։ Ըստ ՀՀ ԱՎԾ-ի, տարրական և ցածր կրթություն ունեցողներից 2015թ.-ին 61%-ն աղքատ է եղել, և այս թիվը աճել է 2010թ.-ի 45%-ի նկատմամբ։ Իսկ, օրինակ, միջնակարգ կրթություն ստացածների ցուցանիշը 2010թ.-ի 44%-ից 2015թ.-ին նվազել է՝ դառնալով 35%: Ակնհայտ է, որ կրթության բարձր մակարդակը դրականորեն ազդում է անհատի աղքատության մակարդակը հաղթահարելու վրա։

Այս պարագայում, պետության կողմից՝ աղքատության կրճատումն իբրև ազգային անվտանգության հարց սահմանելն ու մյուս կողմից՝ այդ աղքատությունը չեզոքացնող գլխավոր գործոնը՝ կրթական բյուջեն կրճատելու մոտեցում որդեգրելը համարում ենք խիստ խնդրահարույց և ռեգրեսիվ քայլ: Համոզված ենք, որ կրթության ոլորտի ֆինանսավորման կրճատման արդյունքում Հայաստանը անդառնալիորեն կկորցնի աղքատության հաղթահարման և սոցիալական արդարության սկզբունքի վրա հենվող պետություն լինելու հնարավորությունից՝ վտանգելով հանրային համերաշխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում