Նոր Զելանդիայի Գերագույն դատարանը վճռել է, որ Ազգային կուսակցությունը խախտել է ռեփ կատարող Էմինեմի հեղինակային իրավունքները և պարտավորեցրել վճարել երաժիշտին 415 հազար դոլար՝ որպես փոխհատուցում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Կուսակցությունը խոստովանել է, որ խախտել է ռեփերի հեղինակային իրավունքները 2014 թվականի նախընտրական արշավի ժամանակ, երբ ապօրինաբար օգտագործել է Lose Yourself ստեղծագործությունը։ Ըստ ամենայնի, քաղաքական գործիչները չեն պատրաստվում վիճարկել դատարանի որոշումը։
2014 թվականի սեպտեմբերին Էմինեմը դատական հայց էր ներկայացրել Ազգային կուսակցության դեմ՝ մեղադրելով նրան իր թրեքի ոչ լիցենզիոն տարբերակի օգտագործման մեջ։
Lose Yourself երգը հնչել է «8-րդ մղոն» ֆիլմում և բազմաթիվ մրցանակներ ստացել, որոնց թվում է «Օսկարը», «Ոսկե գլոբուսը» և «Գրեմմին»։









































