«Ամերիաբանկ»-ը սկսել է վարկավորման նոր արշավ։ Հատուկ առաջարկ փոքր ու միջին ձեռնարկությունների համար։ Ամենրիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանն է ներկայացնում. Յուրաքանչյուր վարկառուի կտրվի անհատական պայմաններով վարկ՝ կախված բիզներսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից և իր կողմից նշված վարկավորման անհրաժեշտ ժամկետից։ գործող արշավի շրջանակում համադրելով ներկայացված ցուցանիշները ՓՄՁ-ն կարող է վարկավորվել անգամ՝ դրամի դեպքում 10.5, դոլարի դեպքում 6.5, եվրոյի դեպքում 5 տոկոսով։
Ամերիաբանկը հատուկ առաջարկ ունի նաև ֆիզիկական անձանց համար։ Հիփոթեկային վարկեր։ Բանկը մեկնարկել է անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման վարկավորման արշավ։
Վարկավորումն իրականացվում է հիմք ընդունելով հաճախորդի վարկունակության ցուցանիշները և առաջարկվող գրավի առարկան։ Ամերիաբանը կառաջարկի վարկի տոկոսադրուք՝ դրամի դեպքում սկսած 10, դոլարի դեպքում 7, եվրոյի դեպքում 5 տոկոսից։ Հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել մինչև 20 տարի ժամկետով։
Վարկային արշավները կգործեն մինչև դեկտեմբերի 30-ը։ Ի դեպ, հոկտեմբերի 26-ին երեկոյան ժամը 20-ից 21-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում բանկի մանրածախ վարկավորման վարչության ղեկավար Իրինա Աբրահամյանը օնլայն ռեժիմով պատասխանելու է վարկային արշավներին առնչվող բոլոր հարցերին։








































