«Օրենքի նախագծի տրամաբանությամբ նայելու դեպքում, ըստ էության մենք ոչ թե ունենք Գլխավոր շտաբ՝ բառի հասկանալի իմաստով, այլ ունենք Գլխավոր շտաբի պետ և նրա աշխատակազմ»,- նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Գլխավոր շտաբը պետք է զինված ուժերի ուղեղային կենտրոնը լինի:
Փաշինյանի խոսքով՝ այս մեխանիզմը չի նախատեսում կոնկրետ լծակներ, որոնցով կարելի է ապահովել զինված ուժերի զսպվածությունը և չեզոքությունը ներքաղաքական հարցերում:
Պաշտպանության նախարարը ավելորդ համարեց Փաշինյանի մտահոգությունը՝ ասելով, որ զինված ուժերի չեզոքության մասին օրենքում հոդված կա:
«Մենք ունեցել ենք զինված ուժերի շատ կոնկրետ ներգրավում քաղաքական պրոցեսների մեջ, չնայած նախկինում ևս այդ մասին օրենքում հոդված եղել է»,- հակադարձեց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարման խորհրդարանական մոդելի անցնելով նախագահական Գլխավոր շտաբի կառուցվածքը թողնում ենք նույն տեղում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































