Բելառուսի խորհրդարանը դիտարկում է զանգվածային միջոցառումների մասին օրենքում փոփոխությունների հարցը։ Լրագրողները տագնապով սպասում են ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններին։ Փորձագետները թվացյալ պարզեցման մեջ տեսնում են օրենսդրության խստացում։
Կառավարությունը զանգվածային միջոցառումների մասին օրենսդրությունում իր առաջարկներն արել էր դեռևս սեպտեմբերի վերջին։ Սպասվում է, որ խորհրդարանը կքննարկի փատաթուղթն արդեն ընթացիկ աշնանային նստաշրջանի ժամանակ։
Փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ նորարարություններ, որոնք սահմանփակում են հանրային կամարտահայտման հնարավորությունը։ Օրինակ, առաջարկվում է արգելել զանգվածային միջոցառումներ նախաձեռնել նրանց, ովքեր ունեն չմարված դատվածություն։ Եվ քանի որ Բելառուսում գրեթե չկան չդատապատված ընդդիմադիր առաջնորդներ, նրանց հրապարակային արտահայտման հնարավորություններն էականորեն նեղանում են։ Լրագրողներին պատրաստվում են ստիպել հագնել վառ գույնի բաճկոններ։
Տեղի մեդիափորձագետների կարծիքով՝ առաջիկայում պետք է խստացումների սպասել նաև մեդիաոլոտում։ Վերջերս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել էր տեղեկատվության հարցերով նոր նախարարի՝ Ալեքսանդր Կառլյուկևիչին։ Վերջինս հայտարարել է, որ համացանցը, մասնավորապես սոցցանցերը, կարգավորման կարիք ունեն։








































