Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով:
Մրցանակի համար հավակնում էին նաև Անտոնիո Կոնտեն Լոնդոնի «Չելսիից» և Մասիմիլիանո Ալեգրին Թուրինի «Յուվենտուսից»:
Լոնդոնում ընթացող արարողության ժամանակ Զիդանին մրցանակը հանձնել է 2016-ի լավագույն մարզիչ Կլաուդիո Ռանիերին:









































