Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Արտագաղթից քաշվածները

Արտագաղթից քաշվածները

Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ պայքարող ուսանողներն այսօր կրկին բողոքի ակցիա են կազմակերպել:

Ուսանողները պնդում են, որ տարկետման իրավունքը վերացնելը ճիշտ չէ, քանի որ բանակից վերադառնալուց հետո քչերն են շարունակում ուսումը կամ հիմնականում կիսատ են թողնում: ՊՆ ղեկավարությունը, իր հերթին, պնդում է, որ տարկետման հնարավորությունը շատերի համար փրկօղակ է դառնում զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Երկու տեսակետներն էլ սկզբունքորեն ճիշտ են, այլ խնդիր է, որ իշխանությունների փաստարկը, մեղմ ասած, մոտիվացված չէ, որովհետև եթե կրթական համակարգում կոռուպցիոն դրսևորումներ չլինեն ու բուհերում հայտնվեն միայն կրթվելու ցանկություն ունեցողները, ապա կվերանա այն փաստարկը, որ իր նախաձեռնության հիմքում դնում է ՊՆ-ն:

Ուսանողական տարկետումների խնդիրը նոր չի առաջացել. բանակի ձևավորվան առաջին օրերից այն եղել է քննարկումների, անգամ` բանավեճերի թեմա: Բանակի դիրքորոշումը գրեթե միշտ նույնն է եղել, պարզապես 90-ականների կեսերին Հայաստանի իշխանության վերնախավում մեծ թիվ էին կազմում կրթության համակարգի հետ կապված գործիչները, ովքեր գիտության զարգացման հրամայականը բերելով առաջին պլան` հակադրվում էին ՊՆ նախաձեռնություններին: 1996-97թթ-ին ուսանողական տարկետման թեման անգամ ներիշխանական լուրջ ճգնաժամի պատճառ դարձավ, որովհետև հրապարակայնորեն բախվեցին այն օրերի ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի և ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի դիրքորոշումները:

Հիմա իշխանությունները համոզված են, որ կարողանալու են վերացնել ուսանողական տարկետումը: Զանգվածային ակցիաների ինստիտուտը Հայաստանում ճգնաժամ է ապրում և կանխատեսելի է, որ իշխանությունները չեն ունենալու ուսանողական հուզումների գլխացավանք: Մյուս կողմից` ուսանողական տարկետման հարցում իշխանության ներսում գոյություն ունի լիակատար կոնսենսուս, որովհետև կրթությունը վարչապետ Կարեն Կարապետյանի օպտիմալացման հիմնական «զոհերից» մեկն է: Սրան գումարած` սահմանային լարվածությունը կաշկանդում է ուսանողական տարկետման վերացման դեմ հանդես եկող ուժերի գործունեությունը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, իհարկե, իր նոր նախաձեռնությունը փորձում է ներկայացնել բանակային ռեֆորմների համատեքստում, սակայն բոլորի համար է ակնհայտ, որ ՊՆ-ն ուսանողական տարկետումը վերացնում է, որովհետև մեծ ծավալների հասնող արտագաղթը վտանգել է զորակոչների ապահովումը, հարվածի տակ է դնում բանակի համալրման գործընթացը: Նույնիսկ Արցախյան առաջին պատերազմի տարիներին Հայաստանի իշխանությունները չգնացին տարկետման վերացմանը, որովհետև արտագաղթի հետևանքները դեռ չէին ազդել դեմոգրաֆիական վիճակի վրա: Հիմա դեմոգրաֆիական վիճակն աղետալի է և հարվածում է արդեն պաշտպանությանը, ազգային անվտանգությանը:

Կրթությունն ու գիտությունը դառնում են զանգվածային արտագաղթի հերթական զոհերը` իշխանությունների հանցավոր քաղաքականության ֆոնին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում