ԱՄՆ-ը ընդունել է, որ «Ջեբհաթ ան-Նուսրայի» հետ կապված «Հայաթ Թահրիր աշ-Շամի» գրոհայինները քիմիական զենք են կիրառում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Համապատասխան հայտարարությունը Պետդեպը հրապարակել է պաշտոնական կայքում՝ կոչ անելով Սիրիա չայցելել:
«Սա Պետդեպի առաջին պաշտոնական խոստովանությունն է ոչ միայն առկայության մասին, այլ որ, ընդգծում եմ, «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները քիմիական զենք են կիրառում Սիրիայի այդ հատվածում ահաբեկչություններ իրականացնելու համար, ինչի մասին մենք բազմիցս զգուշացրել ենք և հայտարարել ենք բոլոր մակարդակներով»,- նշել է Կոնաշենկովը:
Ավելի վաղ Դամասկոսի կառավարական զորքերը քիմիական զենք են հայտնաբերել ահաբեկիչների թողած պահեստներում: Ըստ Սիրիայի պաշտոնական իշխանությունների՝ քիմիական նյութերն արտադրել են ամերիկյան և բրիտանական ընկերություններ:











































