Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Կարեն Կարապետյանի «գործադուլը»

Այնպիսի տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը գտնվում է գործադուլի մեջ, այսինքն` նրա կաբինետն ինքնակամ կամ հարկադրաբար չի կատարում իր պարտականությունները:

Երբ խոսք է գնում մենաշնորհների դեմ պայքարի և ազատ մրցակցություն ապահովելու մասին, վարչապետի թիմը թմբկահարում է բանանի թեման, կարծես` այս երկրում մենաշնորհները սկսվում և վերջանում են բանանով: Տողատակում Կարապետյանի մարդիկ, իհարկե, հասկացնում են, որ կառավարությունն անզոր է, որովհետև Հայաստանի տնտեսությունն օլիգոպոլ է: Արդարացումների ենթատեքստն այն է, որ օլիգարխներին Կարեն Կարապետյանը չի ստեղծել: Դա, իհարկե, ճիշտ է` Կարապետյանը, լավագույն դեպքում, նրանցից ընդամենը մեկն է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Կարապետյանը չի ուզում նաև օլիգարխիայի դեմ պայքարել, այսինքն` կատարել վարչապետի գործառույթ կամ, ինչպես ինքն է ասել մի առիթով` «մլիցա» լինել: Եթե ամենաբարձր մակարդակով խրախուսվում է իրավունքի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունք, բնական է` օլիգարխիան պետք է սեփականի նաև ֆունկցիաներ, որոնք Սահմանադրությամբ վերապահված են իշխանության տարբեր մարմիններին:

Սահմանադրության 83.3 հոդվածը սահմանում է, որ ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը ՀՀ գների կայունությունն ապահովելն է: Մայր օրենքը հստակ սոցիալական ուղղվածություն ունի: Կառավարությունը հարկավ իրավունք չունի ուղղորդել շուկան, սակայն նրա քաղաքականության առանցքը պետք է լինեն հասարակության բարեկեցությունը և սոցիալական պաշտպանության մեխանիզմների ստեղծումը: Երեկ Գյումրիում Կարեն Կարապետյանն անդրադարձել է թանկացումների խնդրին: «Նախ և առաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս և ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ Ինչ վերաբերում է արտաքին շուկային, օրինակ՝ կարագը մեկ տարվա մեջ 50 տոկոս է թանկացել այն դեպքում, երբ որ միջազգային շուկայում 87 տոկոս է թանկացել։ Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքեն։ Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»,- ասել է վարչապետը: Իրականում` Կարեն Կարապետյանի այս պատասխանը որևէ կապ չունի օբյեկտիվության կամ շուկային իշխանության միջամտության անթույլատրելիության սկզբունքի հետ, որովհետև սա ընդամենը ցինիկ ինքնախոստովանություն է, որ կառավարությունը գերադասում է հարվածել ոչ թե օլիգարխիայի, այլ աղքատության ճիրաններում հայտնված քաղաքացու գրպանին: Ի՞նչ է նշանակում «թանկացումներն այնքան շատ չեն» արտահայտությունը, երբ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ոչ մի դրամով չի բարձրացրել նվազագույն աշխատավարձը կամ կենսաթոշակները ու նման մտադրություն չունի անգամ մյուս տարի, որովհետև զարգացում չենթադրող տնտեսական աճն ապահովվում է հասարակության թալանի միջոցով: Կամ ի՞նչ բարոյական իրավունքով է վարչապետը խոսում համաշխարհային կոնյուկտուրայի մասին, երբ մեր հասարակության կենսամակարդակը գտնվում է հետամնաց երկրների մակարդակին:

Կարապետյանը հորդորում է համբերատար լինել: Ինչի՞ն համբերենք` մինչև 2018-ի ապրի՞լ: Ի՞նչ է ակնարկում Կարեն Կարապետյանը, որ լավ կապրե՞նք, եթե ինքը լինի պետության ղեկավարը: Ո՞րն է երաշխիքը: Այսօր Կարեն Կարապետյանը չի կարողանում տնտեսություն ղեկավարել, ի՞նչ երաշխիք, որ նա 2018-ի ապրիլից հետո «գործադուլի» մեջ չի լինելու նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում