Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Մկրտվելն ու վզին խաչ կախելը ոչ մեկին չի դարձնում քրիստոնյա. Ինչ է նշանակում եվրոպացի. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, և՛ ցավալի է, և՛ ուսանելի: Երկիրը, կարծես թե, կատարել է եվրոպական ընտրություն, բայց քաղաքացիները դրանից առանձնապես չեն շահել, նրանք առաջվա պես դժգոհ են կոռուպցիայից, անարդարությունից, աղքատությունից, դժգոհ են այն աստիճանի, որ պատրաստ են դարձյալ դուրս գալ փողոց և սարքել հերթական «մայդանը»:

Հետևաբար կա՛մ ընտրությունն էր սխալ, կա՛մ էլ այդ ընտրությունը եվրոպական է միայն արտաքին դրսևորումներով: Ես հակված եմ երկրորդ պատասխանին:

Եվրոպացի լինելը հրաշալի է: Բայց եկեք մտածենք, թե ինչ է դա իրականում նշանակում: Դժվարանում եմ այս պահին ձևակերպել, բայց կարող եմ մոտենալ խնդրի հակառակ ծայրից:

Կարելի է լինել եվրոպացի և չունենալ առանց վիզաների ռեժիմ Եվրամիության հետ: Կարելի է լինել եվրոպացի և անհարկի կռիվների մեջ չմտնել Ռուսաստանի հետ: Լինել եվրոպացի և չողջունել միասեռականության քարոզչությունը: Լինել եվրոպացի և նվիրված լինել քո ընտանիքին: Լինել եվրոպացի և եղբայր համարել հարևան իրանցիներին: Կարելի է լինել եվրոպացի և հպարտանալ, ու դու հայ ես, Հայաստանի քաղաքացի: Լինել եվրոպացի և գնահատել դարերի ընթացքում քո ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքները:

Մի խոսքով՝ այն, ինչ որպես «եվրոպական» մատուցվում է ռուսաստանյան քարոզչության և նրա տեղացի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև այն, ինչ չափից դուրս ջանասիրաբար մեր հասարակության մեջ փորձում է ներարկել Եվրամիությունը՝ այդ երկու հավաքականությունները շատ մոտ են, երբեմն համընկնում են, բայց որևէ կապ չունեն իրական եվրոպական արժեքների հետ: Եվ մեր «բախտակիցների», հետխորհրդային պետությունների փորձը հենց դա է ցույց տալիս:

Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը թեև արժե ստորագրել, բայց այն որևէ երաշխիք չի տալիս, որ քո երկիրը կհաղթահարի կոռուպցիան, որ քո պետական և ոչ պետական հաստատություններում կներմուծվի արևմտյան աշխատաոճը, որ դու կնվազեցնես կոռուպցիան և կհասնես տնտեսական բարգավաճման:

Ինչպես մկրտվելն ու վզին խաչ կախելը ոչ մեկին չի դարձնում քրիստոնյա, այնպես էլ արտաքին դրսևորումները՝ տների ու հիմնարկների ճակատին ԵՄ դրոշները կախելը կամ նույն առանց վիզաների ռեժիմը երկիրը դեռևս չեն դարձնում եվրոպական: Վրաստանը նույնքան հեռու է Ֆրանսիայից կամ Գերմանիայից, որքան Հայաստանը՝ անկախ այն առասպելաբանությունից, որը մենք երբեմն լսում ենք: Էլ չեմ ասում Ուկրաինայի մասին, որն այսօր առավել ծանր վիճակում է:

Արժե՞ արդյոք նմանվել վերոհիշյալ եվրոպական երկրներին: Այո, ինձ թվում է՝ շատ բաներում պետք է ձգտել նրանց նմանվել: Ինչը չարժե անել՝ շտապել և արտաքին բաների հետևից ընկնել: Պետք է հասկանալ այն առանցքը, որի շուրջ ստեղծվել է այդ հզոր քաղաքակրթությունը: Բնականաբար, դա առանձին խոսակցություն է, բայց վստահաբար կարելի է ասել՝ դա այն չէ, ինչին հասել են Վրաստանն ու Ուկրաինան: Չնայած այդ երկրների վերջին 10-15 տարիների փորձը մեզ համար չափազանց ուսանելի է թե՛ դրական և թե՛ բացասական իմաստով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում