2011 թ. Մոսկվայի փողոցներում կհայտնվեն նոր շարժական զուգարաններ: Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը: Նրա խոսքերով, նոր զուգարանները կլինեն «ավտոմատ, հակավանդալային և հակաահաբեկչական»: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը:
Բացի այդ, ավելացրել է փոխքաղաքապետը, դրանք քիչ էներգիա կծախսեն և կլինեն ֆիբրոբետոնից (կայուն ուժեղ պայթյունների դեմ.– 1in.am): Մոսկվայի քաղաքապետարանում վստահ են, որ այսօրինակ զուգարանները շատ պահանջված են քաղաքային այգիներում: