Լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիան, ով գրել էր գաղտնազերծող նյութեր Մալթայի իշխանությունների կապերի մասին, զոհվել է սեփական մեքենայի պայթյունից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Լրագրողուհու վերջին հետաքննությունը նվիրված է եղել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին և նրա երկու մտերիմ օգնականներին, որոնց նա բռնացրել էր պանամական օֆշորների հետ կապերի մեջ։
Ինչպես հայտարարել է վարչապետն անձամբ, լրագրողուհու սպանությունը դարձել է «բարբարոսական հարձակում»։ Նա նաև հայտնել է, որ հետաքննությանը միացել է ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն։











































