Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել երկարացրելու արտակարգ դրության ռեժիմը երկրում ևս երեք ամսով՝ հայտարարել է երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նախարարների կաբինետի նիստի արդյունքներով։
«Կառավարությունն ընդունել է որոշում՝ երկարացնելու երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս 3 ամսով։ Այն ուղարկվել է խորհրդարանի հաստատմանը»,-ասել է նա։
Առաջին անգամ այդ ռեժիմը սահմանվել էր 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո։ Այն երկարաձգվել է 4 անգամ՝ եռամսյա ժամկետով։ Թուրք ընդդիմադիրներն ու ԵՄ մի շարք առաջնորդներ բազմիցս քննադատել են արտակարգ դրության ռեժիմի երկարացումը։