Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայի կենտրոնում գործարար Գեորգի Ագապջանովի սպանության պահը։ Հայտնում է «Իզվեստիա» թերթը։ Կադրերում երևում է, որ վարձու մարդասպանը ավտոկայանատեղիում մոտենում է ձեռներեցին և առնվազն հինգ անգամ կրակում նրա վրա։
Փամփուշտների մի մասը դիպչում է տղամարդու գլխին։ Տղամարդը տեղում մահացել է ստացած վերքերից։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։









































