Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Շրջադարձ՝ հասարակություն, պետություն, եկեղեցի

Վերադառնալով Հարավային Ամերիկայի երկրների հայոց թեմեր կատարած Հովվապետական այցից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհակալական նամակ է հղել Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին, որ նա կատարել է մեր Կաթողիկոսի խնդրանքը և միջնորդել Մերձդնեստրի իշխանությանը, որպեսզի ազատ արձակեն այնտեղ ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանին:

Մերձդնեստրի իշխանությունը լսել էր Կիրիլ Պատրիարքի միջնորդությունը և, հարգելով այն, ազատ արձակել Էռնեստ Վարդանյանին: Փոխադարձ սիրալիրության և հանդուրժողության ինչպիսի հուզիչ դրսևորումներ, մարդասիրության ինչպիսի՜ վառ վկայություն: Ափսոս միայն, որ այդ ամենից ստացվող տպավորությունը փչացնում են մի քանի «մանր-մունր» հարցեր, որ առաջ են գալիս քրիստոնեավարական այդ իդիլիային ծանոթանալուց հետո:

Բանն այն է, որ ավելի քան երեք տարի շարունակ Հայաստանի իշխանությունը բանտերում էր պահում մի քանի տասնյակ մարդկանց, ում ձերբակալել էր Մարտի 1-ի իրադարձություններից հետո, մեղադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, և դատապարտել ընդամենը ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Այդ մարդկանց հանդեպ դատավճիռների արդարության հարցում կասկած էին հայտնել ոչ միայն ընդդիմությունը, ինչը, ենթադրենք թե, կարելի էր կողմնակալություն համարել, այլ նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ինչպես նաև եվրոպացի բազմաթիվ պաշտոնյաներ:

Եվ ահա, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անցած երեք տարիների ընթացքում որևէ մի անգամ չդիմեց Հայաստանի իշխանությանն ու ներողամտություն չհայցեց բանտարկվածների հանդեպ, թեկուզ ոչ թե նրանց հանդեպ գործված անարդարությունը փարատելու, այլ գոնե ներհասարակական լարվածությունը հաղթահարած լինելու շարժառիթով: Կաթողիկոսը չգիտես ինչու որևէ անգամ չդիմեց Հայաստանի իշխանությանը: Հիանալի է, որ նա գոնե Էռնեստ Վարդանյանի պարագայում ձեռնպահ չմնաց և Պատրիարք Կիրիլի միջոցով փորձեց միջամտել ու հաջողեց Էռնեստ Վարդանյանի ազատ արձակման գործում:

Սակայն ինչո՞ւ նա նույն փորձը չարեց Հայաստանում, անգամ այն դեպքերում, երբ քաղբանտարկյալներն ունենում էին առողջական լրջագույն խնդիրներ: Ինչո՞ւ նա այդ փորձը չարեց անգամ Մարտի 1-ից առաջ, երբ Հայաստանում իհարկե ոչ տասնյակներով, բայց էլի կային քաղաքական շարժառիթներով դատապարտված անձինք: Մինչև ե՞րբ պետք է Հայ Առաքելական եկեղեցին անտարբեր մնա Հայաստանի ներքին կյանքի հանդեպ, մինչև ե՞րբ պետք է Հայ Առաքելական եկեղեցին ասենք գնա ու Ռուսաստանի Պատրիարքի միջնորդությամբ ինչ-որ հայտարարություններ ընդունի Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ ահա ներերկրային հակամարտությունների, ներհասարակական ճգնաժամերի հանգուցալուծման գործում մնա պասիվ, իներտ, անտարբեր: Եվ դա մեղմ դեպքում, լավագույն դեպքում, իսկ ընդհանրապես՝ մնա սոսկ որպես իշխանության կցորդ: Չէ՞ որ խոսքը Հայ Առաքելական եկեղեցու հոտի անդամ հանդիսացող քաղաքացիների կյանքի, իրավունքի, արժանապատվության, ազատության հետ առնչություն ունեցող խորքային երևույթների մասին է, չէ՞ որ այսօր Հայաստանն իսկապես բախտորոշ ժամանակաշրջան է ապրում, երբ կա՛մ ներկայիս արատավոր շրջանները խորություն ձեռք կբերեն ու կդառնան վիհեր ու անդունդներր, երբ Հայաստանն ինքը կդառնա մի մեծ ու խորը վիրապ, կա՛մ էլ՝ դուրս կգա ներկայիս փոսից ու առկա արատավոր շրջանից ու կդառնա իսկապես քրիստոնեական, մարդասիրական, համաեվրոպական արժեքներով ապրող պետություն, որում իրավունքն ու ազատությունը կհամարվեն մարդուն տրված Աստվածային պարգև, որից նրան զրկելը կհամարվի թե՛ քրեական, թե՛ քրիստոնեական հանցանք:

Չէ՞ որ եկեղեցին այստեղ անելիք ունի՝ անելիք, ոչ թե առնելիք, երբ փորձ է արվում ասենք Երևանի քաղաքաշինական թոհուբոհում առնել իրենը՝ Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին կաթողիկոսական նստավայրի տեսքով, կամ երբ TV-ավտոշուկաների մեր դարում փորձ է արվում գնել Բենթլի, որ երևի որոշ բարձրաստիճան հոգևորականների համոզմամբ հանդիսանում է հիրավի երանելի հարմարավետությամբ երկնային արքայություն տանող միակ հուսալի փոխադրամիջոցը:

Եկեղեցին անելիք ունի, և այդ անելիքը պետք է համապատասխանեցնի հասարակության առնելիքին: Իսկ այժմ կարծես լրիվ հակառակն է, և Հայ Առաքելական Եկեղեցին, որպես ոչ թե երևույթ, արժեք, այլ որպես ներկայումս գործող ինստիտուտ, հասարակության անելիքն է ուզում համապատասխան տեսնել իր առնելիքին: Հայաստանը ներկայումս հիրավի պատմական, շրջադարձային պահ է ապրում, և այդ շրջադարձի վրա իսկապես կարևոր ժամանակահատված է նաև եկեղեցու համար, այլապես պետությունն ու հասարակությունն անխուսափելիորեն առաջ են գնալու, և ցավալի ու ափսոսալի կլինի, որ եկեղեցին անդառնալիորեն ետ մնա և կտրվի: Ի վերջո, այն բավական հարուստ ազգային ժառանգություն է, արժեք, որն արդիական և ադեկվատ հունի մեջ լինելով կարող է իսկապես զգալի ծառայություն մատուցել հանրությանն ու պետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում