24-ամյա Դանյան (Դաստան Ադեխանովը) աշխատելու նպատալով Մոսկվա էր եկել Ուզբեկստանից։ Նա ընտանիքի միակ զավակն էր։ Այժմ նրա նախկին հաճախորդները գումար են հավաքում՝ նրա դին հայրենիք ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է life պորտալը։
Մազերի կտրվածքը, որի պատճառով դժգոհ հաճախորդը շամփուրահարել է վարսահարդարին Մերձմոսկվայում, արժեցել է 200 ռուբլի։ Վարսահարդարը սրտին շամփուրի 3 հարված է ստացել։
Մազերը կտրելուց հետո հաճախորդը վճարել ու հեռացել է։ Իրադարձությունները զարգացել են հաջորդ օրը, երբ հաճախորդը վերադարձել էր շամփուրով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։
Ենթադրյալ մարդասպանին ձերբակալել են Մոսկվայի մարզը լքելու փորձի ժամանակ։ Նա Կիրովի մարզի բնակիչ ոմն Պավելն է, ով նախկինում դատված է եղել գողության և առևանգման համար։











































