Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի քեռուն՝ Գարի Գոլդսմիթին, կնոջը ծեծելու կասկածանքով։
Ինչպես հայտնում է The Independent-ը, Միդլթոնի 52-ամյա բարեկամը ձերբակալվել է Լոնդոնի Ուիլփոուլ փողոցի տանը՝ ենթադրյալ միջադեպից հետո։
Գոլդսմիթը հանդիսանում է Քեյթի մայրիկի՝ Քերոլ Միդլթոնի կրտսեր եղբյարը։ Նա ներկա է եղել արքայազն Ուիլյամի հետ դքսուհու հարսանեկան արարողությանը։








































