Քննությունից առաջ երեխաները պետք է հապալաս ուտեն: Ռեդինգի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն նպաստում է գլխուղեղի ակտիվության կարճաժամկետ ակտիվացմանը՝ տեղեկացնում է the Telegraph-ը:
Գիտնականները աշխատել են դպրոցական ցածր տարիքի երեխաների խմբի հետ: Նրանք հետազոտվող խմբին բաժանել են ոչ բարդ խնդիրներ: Յուրաքանչյուրը պետք է հետևեր համակարգչի էկրանին շարժվող սլաքի ուղղությանը: Միաժամանակ պետք է սեղմեին սլաքի ուղղությանը համապատասխանող ստեղնները: Հապալասի հյութ խմած երեխաները 10 տոկոսով թեստը ավելի արագ են հաղթահարել:











































