Грузия Online-ի փոխանցմամբ, հունիսի 8-9-ը Վրաստան է այցելում ԵՄ նոր կառույցի՝ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչեկը։ Այս մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինիս խոսքերով, տվյալ ծառայությունը ստեղծվել է լիսաբոնյան գագաթնաժողովից հետո: Սա Լայչեկի տարածաշրջանային առաջին այցն է։
Կալանդաձեն ընդգծել է, որ տվյալ ծառայությունը քաղաքական պլանում ենթարկվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնին։
Հիշեցնենք, որ Արտաքին քաղաքականության գործունեության եվրոպական ծառայությունը (եվրոպական միացյալ արտգործնախարարություն) հիմնադրվել է 2010 թվականին՝ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Լիսաբոնի գագաթնաժողովի ընդունած որոշման հիման վրա։