Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Երևանցուց խլված տոնը. Երևանը՝ գավառամիտ էլիտայի ասպատակության զոհ

Այսօր Երևանը դառնում է 2799 տարեկան:  Երբեմնի իսկապես համաժողովրդական տոնը, մեր մայրաքաղաքի մեծարման հանդեսը խամրել են, կորցրել իրենց համն ու հոտը` հար և նման այն կերպարանափոխությանը, ավելի ճիշտ կլինի ասել` ասպատակությանը, որին ենթարկվել է Երևանն անցած տարիների ընթացքում:

Այսօր Երևանի արժևորումը կլինի բոլոր պաշտոնական ուղերձների, ելույթների գլխավոր առանցքը: Կլսենք գեղեցիկ ու սրտաճմլիկ ելույթներ, Երևանին ու երևանցուն արժևորող հուզիչ ու պերճախոս բաժակաճառեր, որոնք, սակայն, ավելի տոնական չեն դարձնելու երևանցիների տրամադրությունները: Երևանն է փոխվել, աղճատվել, կորցրել իր քաղաքակրթական արժեքը, բովանդակությունը, բարոյական նկարագիրը: Երևանն անճանաչելի է դարձել հենց այն մարդկանց ապաշնորհ, հանցավոր քաղաքականության հետևանքով, ովքեր վաղը մեծարելու են դարերի հետագիծ ունեցող մեր մայրաքաղաքը, նշանավորելու են նրա հերթական տարեդարձը:

Նրանց գեղեցիկ խոսքերը որևէ արժեք չունեն երևանցիների, մեր հասարակության համար, որովհետև հնարավոր չէ ամբողջ տարին թալանել մայրաքաղաքը` նրա տարեդարձը դարձնելով մեկօրյա խրախճանքի առիթ: Հնարավոր չէ Երևանը դարձնել կոռուպցիայի, իշխանության բեսպրեդելի, օլիգարխիայի գռեհիկ ուժի ցուցադրության խորհրդանիշ, և տարվա մեջ մեկ անգամ արժևորել նրա քաղաքակրթական, մշակութային ժառանգությունը: Անհնար է Երևանը դարձնել գավառական էլիտայի անզուսպ ախորժակի, քմահաճույքների զոհը, մայրաքաղաքին պարտադրել ռաբիս մշակույթ, հետո թաքնվել մեր Մեծերի խոսքերի, նրանց ժառանգության ստվերում: Անկարելի է ամեն օր նվաստացնել երևանցուն և Էրեբունի-Երևան տոնակատարությունների ժամանակ երկերեսանի ճառերով արժանին մատուցել նրան: Հնարավոր չէ ամեն օր թալանել երևանցուն և դրա փշրանքներով սիրաշահել երևանցուն:

Ժամանակին Էրեբունի-Երևան տարեդարձը համազգային միասնության, պատմության և ապագայի ներդաշնակության խորհուրդ ուներ: Այսօրվա պալատական միջոցառումներն ավելի են երկատում, մասնատում Երևանը` ոչնչացնելով մայրաքաղաքի քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, նույնիսկ աշխարհագրական միասնականությունը: Երևանի տարեդարձը պետք է առիթ դառնար իշխանությունների և Երևանցու երկխոսության, սոցիալական հասցեականություն ունեցող ծրագրերի իրականացման համար: Այսօրվա իրականության մեջ անկարելի է պատկերացնել սոցիալական նման երկխոսություն, հասարակական կոնսոլիդացիա, որովհետև երկրի և մայրաքաղաքի իշխանություններն ամրապնդվում են Երևանը թալանելու, Երևանը երևանցուց օտարելու միջոցով:

Այսօր տոն է, որը խլվել է Երևանից, երևանցուց: Այսօրվա տոնականության ընդերքում իշխանության սահմաններ չճանաչող ցինիզմն է ու երևանցու անդառնալի օտարումն իր սիրելի քաղաքից: Գավառական էլիտան զավթել է մայրաքաղաքը` տնվորի նվաստացուցիչ կարգավիճակում թողնելով երևանցիներին: Այսօրվա միջոցառումներն անցկացվելու են «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո: Դա այն Երևանն է, որ կա մեր հիշողություններում և երազանքներում: Դա այն Երևանն է, որը պետք է դառնա ոչ թե քրեաօլիգարխիայի խրախճանքի ցուցանակ, այլ մեր պայքարի նպատակ: Դա է այսօրվա տոնի իրական խորհուրդը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում