Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

500 քառակուսի մետրի վրա ստացել ենք մոտ 23 տոննա վարունգ. Գյուղնախարարը ծանոթացել է ջերմոցային տնտեսությանը

ՀՀ գյուղատնտեսությաննախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Դարակերտ համայնքում գտնվող Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կենտրոնը հիմնվել է 2014 թվականին՝ Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացման նպատակով: Այստեղ անց են կացվում սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից: Այն ծառայում է նաև որպես հաղորդակցման հարթակ 22 համայնքների 1000-ից ավելի ֆերմերների համար: Կենտրոնում նախարարը մասնակցել է փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել են փոքր և միջին չափերի նոր տեսակի թաղանթային ջերմոցների առավելությունները, արդյունավետությունը, դրանց դերը գյուղատնտեսության զարգացման գործում: Մասնագետների հիմնավորմամբ՝ այդ ջերմոցները բարձր արդյունավետություն կարող են ապահովել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար, որոնք իրենք փոքր հողակտորներից չեն կարողանում բավարար եկամուտներ ստանալ և արդյունավետ գյուղատնտեսություն վարել: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:

Կենտրոնի ջերմոցային տնտեսությունների և հողագործության զարգացման բաժնի տնօրեն Աննա Կարապետյանի խոսքով՝ Կենտրոնի նպատակն է ջերմոցային տնտեսություններին ներկայացնել որակյալ ապրանքատեսակներ և նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնի հետ համագործակցում են աշխարհում ճանաչված շուրջ 13 կազմակերպություններ, այստեղ հիմնվել է փորձացուցադրական դաշտ, որտեղ կազմակերպվում են դասընթացներ, տարբեր տեսակի հիբրիդների և տեխնոլոգիաների փորձացուցադրություններ: Աննա Կարապետյանը հավելել է, որ փորձացուցադրման իմաստն այն է, որ ֆերմերը չկորցնի ռեսուրսներ և ժամանակ, բացի այդ, ամբողջ ծախսերը հոգում է Կենտրոնը:

Տեղի ջերմատներում աճեցվում են հոլանդական լոլիկ, վարունգ, հազար, ջերմատներից մեկը՝ իտալական կոնստրուկցիաներով է, մյուսը՝ իսրայելական: Կոնստրուկցիայի 1 մ2-ի արժեքը կազմում է 22 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 3 տարվա ընթացքում հնարավոր է այդ գումարը ետ վերադարձնել: Նման ջերմատներում արտադրությունը կարելի է կազմակերպել ինչպես ջեռուցման միջոցով, այնպես էլ առանց ջեռուցման: «Մենք հիմա փորձում ենք համախմբել փոքր ջերմոցային տնտեսություններին մեկ կոոպերատիվի ներքո և դրանց արտադրանքը մրցունակ դարձնել շուկայի համար, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել իրացումը»,-նշել է կենտրոնի ներկայացուցիչը: Կենտրոնում ֆերմերներին ապահովում են նաև անվճար մասնագիտական խորհրդատվությամբ, որը տրամադրում են Հայաստանում և արտերկրում վերապատրաստված մասնագետները: Բացի այդ, խորհրդատվական նպատակներով պարբերաբար Հայաստան են ժամանում մասնագետներ Հոլանդիայից, Իտալիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, որոնք դասընթացներ են կազմակերպում ոչ միայն Կենտրոնի մասնագետների, այլ նաև ֆերմերների համար:  Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի տնօրեն, «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-իտնօրեն Վարուժան Խոդեդանյանը հավաստիացնում է՝ նման ջերմատներն արդյունավետ են, ստացված արտադրանքը՝ մրցունակ: «Այստեղ մենք ավելի շատ բերք ենք ստանում, օրինակ մոտ 500 քառակուսի մետրից ստացել ենք մոտ 23 տոննա «կիբրիա» տեսակի վարունգ, պարբերաբար իրականացվում են բերքի ստուգումներ, այժմ մշակում ենք լոլիկ, վարունգ, պղպեղ և սմբուկ: Այստեղ ներդրումը թանկ է, բայց արդարացված: Բերքի իրացման խնդիրներ չունենք, այն հիմնականում իրացվում է տեղական շուկայում, մասամբ` Ռուսաստանում, շնորհիվ ստեղծված պայմանների՝ այստեղ արտադրվող գյուղմթերքը մրցունակ է»,-նշում է Վարուժան Խոդեդանյանը:

Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Արարատյան հարթավայրում շատ են փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները, որոնց համար նման ջերմատների հիմնումը կարող է դառնալ զարգացման ծրագիր: «Արդեն այսօր այդ տնտեսությունները, օգտվելով 3-10 մլն դրամ սուբսիդավորման վարկերից, կարող են նման ջերմատներ հիմնել: Բացի այդ, քննարկեցինք ներդրումների ավելացմանն ու հողերի արդյունավետության բարձրացմանը զուգահեռ ենթակառուցվածքների՝ սառնարանային տնտեսությունների, մթերման կենտրոնների ստեղծման հարցը, որի ծրագիրը կներկայացնեն, և այն կներառենք մեր հետագա տեսլականի մեջ»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ նման տնտեսությունների ստեղծումը և՛ զբաղվածության հարց կլուծի, և՛ եկամտաբերությունը կավելացնի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, եթե տնտեսությունները կոոպերացվեն, կոնսոլիդացված աշխատեն և կարողանան իրենց արտադրանքը երաշխավորված արտահանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում