Կալիֆորնիա նահանգի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 23-ի, հայտնում է ABC News-ը։
Հրդեհները բռնկվել էին կիրակի։ Երկուշաբթի Կալիֆորնիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ էին հայտարարել։ Հրդեհների հետևանքով տուժել և հիվանդանոցներում են հայտնվել ավելի քան 100 անձիք, ևս 500-ի գտնվելու վայրը հայտնի չէ։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 3500 տուն և շինություն, տարհանվել է մոտ 20 հազար բնակիչ։









































