Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

20 էլեկտրոնային համակարգ՝ մեկ հարթակում. ՊԵԿ-ը կատարելագործում է«մեկ պատուհան» սկզբունքի ձևաչափը

Պետական եկամուտների կոմիտեն, տեխնոլոգիական զարգացման ժամանակակից միտումներին համահունչ, շարունակում է քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար հարմարավետ, թափանցիկ և մատչելի ծառայություններ մատուցել:

ՊԵԿ–ից հայտնում են, որ դեռ 2013թ.-ից «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ՊԵԿ-ը մշակել և ներդրել է մաքսային գործառնություններն ու ընթացակարգերն ավտոմատացնող էլեկտրոնային համակարգեր:

«Պետական կառավարման ոլորտում «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի ընթացակարգերը դյուրացնող առավել արդյունավետ գործիքներից է, որը տարածված է զարգացած երկրներում»,-տեղեկացրել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:

Ըստ նրա՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողն այսուհետ կարող է միայն մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել որևէ պետական մարմնի, քանի որ այս հարթակն էլեկտրոնային փոխգործակցություն է ապահովում պետական մարմինների միջև. «Արդյունքում արտահանում և ներմուծում իրականացնողները կարողանում են կենտրոնանալ բիզնեսի կազմակերպման վրա՝ հավաստագրերի, թույլտվությունների, տարբեր փաստաթղթերի ստացման վրա ժամանակ և ֆիանսական ռեսուրսներ ծախսելու փոխարեն»:

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում արդեն 20 համակարգ է ներդրված: Մի մասն ուղղված է մաքսային մարմնի և գործարարների էլեկտրոնային փոխգործակցությանը: Այդպիսին են ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի, ապրանքների դասակարգման նախնական որոշման, փոստային առաքանիների հաշվառման համակարգերը: Մյուս մասը վերաբերում է արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող մաքսային մարմինների, այլ գերատեսչությունների և գործարարների կողմից շահագործվող թույլատրող փաստաթղթերի էլեկտրոնային տրամադրմանը, օրինակ՝ առողջապահության նախարարության հավաստագիրը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հավաստագիրը, ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրերի տրամադրման համակարգը:

«Միասնական հարթակի գործարկման արդյունքի գնահատումը ցույց է տալիս, որ էլեկտրոնային արդիական համակարգերի ներդրման շնորհիվ բարելավվում է տրամադրվող տեղեկատվության և ծառայությունների որակը, ստեղծվում արտաքին տնտեսական գործունության իրականացման բարենպաստ միջավայր, ապահովվում բարձր արդյունավետություն և ծախսերի կրճատում»,-նշել է Միքայել Փաշայանը՝ հավելելով, որ պարզեցվել և արագացվել է նաև սահմանային անցումային կետերով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացը: Կոմիտեի ՏՏ վարչության պետն ընդգծել է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակը բարձր գնահատականների է արժանացել միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերի և հետազոտությունների արդյունքում. «Գրանցված ձեռքբերումները նպաստում են նոր գաղափարների իրագործմանը՝ միտված քաղաքացիների և պետական կառավարման մարմնի միջև առավել արդյունավետ, գործընկերային և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»:

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակի ներդրումն իրականացվում է փուլային եղանակով: Առաջին փուլում ապահովվում է պետական գերատեսչությունների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումը, երկրորդ փուլում՝ պետական մարմնի և առևտրային կազմակերպությունների՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, փոխադրող կազմակերպությունների միջև համագործակցությունը:

Երրորդ փուլում երկու երկրների միջև նախնական տեղեկատվության փոխանակման շնորհիվ կազմակերպվելու է սահմանահատման սահուն գործընթաց՝ ռիսկերի կառավարման համակարգի օգնությամբ իրականացնելով անտեսանելի հսկողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում