Հոկտեմբերի 11-ին Սոչիում տեղի կունենան ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը:
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի նախագահները: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Այս տարի Ղրղըզստանը կներկայացնի վարչապետը. ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չեղարկել է այցը Սոչի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին՝ առանձին քաղաքական գործիչների կողմից երկրում առաջիկա նախագահական ընտրությունների օրն անկարգութուններ և հեղաշրջման փորձ պատրաստելու տեղեկությունների պատճառով:
Նիստում կքննարկվի այդ թվում՝ ԱՊՀ գործկոմի նախագահի նշանակումը։












































