Սերժ Սարգսյանը փորձում է 2018 թվական մտնել որպես վարչապետ Սարգսյան, ով չի ունենա նախագահ Սարգսյանի բեռը: Այդ մասին, այսօր «Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ եւ հետո» թեմայով քննարկման ժամանակ նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն ունի իմիջի խնդիր թե երկրի ներսում, թե Սփյուռքում։
Քաղաքագետի կարծիքով, 2008 թվականի հայ-թուրքական գործընթացը փրկության օղակ էր Սերժ Սարգսյանի համար, քանի որ ընտրություններից հետո իրավիճակը շատ լարված էր։








































