Հանրահայտ մոդել, 31-ամյա Իրինա Շեյքը Վերոնայում մասնակցել է նորաձևության շոուի։ Նա դարձել է Intimissimi-ի ցուցադրության հյուրը։
![Чистый изумруд: Ирина Шейк на модном шоу в Вероне фото [1]](https://n1s1.elle.ru/8c/ba/e7/8cbae77df676f3fd64419c327440a818/460x700_1_3c971238b3e74ad0cd2c5435606f1fd4@460x700_0xc35dbb80_8975830071507536885.jpeg)
Նա փայլել է Alexandre Vauthier-ի առկայծող կանաչ զգեստով։ Մինչ հատակ ձգվող, բաց դեկոլտեով զգեստով նա ասես վերածված լիներ «զմրուխտի»։
Իրինայի հագուկապի ևս մեկ շեշտադրություն է դարձել ադամանդներով զմրուխտե մատանին, որը նրան նվիրել էր Բրեդլի Կուպերը նշանադրության առիթով։ Իրինան հավասարակշռել է կերպարը՝ ընտրելով զուսպ սանրվածք և դիմահարդարում։









































