Sunday, 21 06 2026
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ

Գյուղացի քիմիկոսը փորձել է «լվանալ» Սամվել Բաբայանին Մոսկվայից ուղարկված կարմիր եվրոները

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական քննությունը:

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով՝ Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով:

Եղբայրներ՝ Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, ինչպես նաև Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը մեղադրվում են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190 հոդվածի  1-ին մասով: Խոսքը կարմիր ներկանյութով պատված 101 հատ 50 եվրո և 2 հատ 20եվրո արժողությամբ թղթադրամների մասին է, որոնց անհաջող «լվացման» փորձ են կատարել, ըստ մեղադրանքի, գործով հինգ ամբաստանյալները:

Եվրամիության մի շարք երկրների բանկոմատներում գումարների անվտանգության խախտման դեպքում՝ օրինակ՝ բանկոմատի վրա հարձակման ժամանակ, թղթադրամները կարող են ավտոմատ կերպով պատվել կարմիր ներկանյութով: Ահա թե ինչու՝ թղթադրամի՝ հատուկ կարմիր ներկանյութով պատված լինելը կարող է նշանակել, որ թղթադրամը գողոն է եղել, հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել…

Գործով կալանքի տակ են միայն Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը, մնացած չորս ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Դատարանը պետք է հարցաքններ փողերի լվացման դրվագով մեղադրվող ամբաստանյալներին՝ Ժորա Զաքարյանին, Անդրանիկ և Կարեն Քոչարյաններին, Դավիթ Հարությունյանին:

Չորս ամբաստանյալներն էլ հրաժարվեցին դատարանում ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց: Նրանք չցանկացան նաև դիրքորոշում հայտնել իրենց առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Դատարանը հրապարակեց նրանց բոլորի նախաքննական ցուցմունքները:

Ըստ նախաքննական ցուցմունքների՝ կարմիր ներկով ներկված եվրոներին Սամվել Բաբայանի առնչության մասին հայտնել է միայն Կարեն Քոչարյանը: Նա նշել է, որ Սամվել Բաբայանը իրեն տվել է կարմիր ներկի «լաքաներով» 20 եվրո արժողությամբ մեկ թղթադրամ և խնդրել է մտնել տարադրամի փոխանակման որևէ կետ ու ճշտել՝ թղթադրամը իսկակա՞ն է, թե՞ կեղծ:

Կարեն Քոչարյանը գնացել է տարադրամի փոխանակման՝  Կասյան փողոցում գործող կետ, թղթադրամը ցույց է տվել աշխատողին: Վերջինս զննել է թղթադրամը, ասել է, որ այն կեղծ չէ, իսկական է, բայց ինքն այն փոխանակել չի կարող, որովհետև թղթադրամը ներկված ու հնամաշ է: Աշխատողը խորհուրդ է տվել թղթադրամը տանել բանկ ու փոխանակել՝ ասելով որ բանկում մաշվածության ու ներկվածության պատճառով կպահեն 20 տոկոս: Կարեն Քոչարյանն ասել է, որ ինքն այդ թղթադրամը փոխանակելու նպատակ չուներ, միայն պարզել է, որ այն կեղծ չէ:

Այնուհետև Սամվել Բաբայանը հարցրել է՝ ի՞նչ կարելի է անել, որ կեղտոտ ու մաշված թղթադրամը նորի տեսք ստանա:

Կարեն Քոչարյանը հիշել է իրենց համագյուղացի քիմիկոս Ժորա Զաքարյանին: Նա հիշյալ 20 եվրոն հանձնել է իր եղբայր Անդրանիկին, վերջինս թղթադրամը տվել է քիմիկոս Ժորային, ով փորձել է մաքրել այն: Ապա թղթադրամը ուղարկվել է Կարեն Քոչարյանին, վերջինիս կարծիքով թղթադրամը համարյա չէր մաքրվել: Կարեն Քոչարյանը թղթադրամը վերադարձրել է Սամվել Բաբայանին:

Դրանից հետո Սամվել Բաբայանը Կարեն Քոչարյանին տվել է ևս 2 հատ 20 եվրո և 1 հատ 50 եվրո արժողությամբ թղթադրամներ: Կարեն Քոչարյանը դրանք նույնպես հանձնել է իր եղբայր Անդրանիկին, որ վերջինս թղթադրամները տա քիմիկոս ժորային՝ մաքրելու համար:

Մաքրել, թե չի մաքրել Ժորան այդ թղթադրամները, Կարենը այդպես էլ չի իմացել՝ թղթադրամները մնացել են Ժորայի մոտ, նրա մոտից էլ առգրավվել են: Ժորան Անդրանիկից մաքրող լուծույթ է խնդրել՝ NaOH: Կարենը գնել է այդ լուծույթը, հանձնել է եղբորը, վերջինս այդ լուծույթից մեկ լիտրը տվել է Ժորային:

Այնուհետև, ըստ Կարեն Քոչարյանի՝ Սամվել Բաբայանը նրան ասել է, թե Մոսկվայում ապրող Մարատ անունով անձնավորությունն իրեն պարտք է 5   հազար եվրո,  ուզում է Մոսկվայից այդ գումարը, որ նույնպես ներկոտ թղթադրամներով է, ուղարկել ինչ-որ մեկի միջոցով:

Կարենը հիշել է իր ծանոթ Դավիթ Հարությունյանին, դիմել է նրան: Դավիթի ծանոթը ուղևորափոխադրող ընկերություն ուներ:

Այդ ծանոթի միջոցով Կարենը պայմանավորվել է, որ Մարատը հիշյալ գումարը տանի մոսկովյան օֆիս, հանձնի Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վարորդներից մեկին՝ այդպես գումարն ուղարկեն Երևան:

Կարեն Քոչարյանը պայմանավորվել է, որ ավտոբուսի վարորդին զգուշացնեն ներկոտ թղթադրամների մասին, սակայն «չմանրանան»՝ չասեն, թե թղթադրամները ով և ում է ուղարկում:

Կարեն Քոչարյանը նշել է, թե տեղյակ չի եղել, որ ներկոտ թղթադրամները հանցավոր ծագում կարող են ունենալ: Սամվել Բաբայանը, ըստ Կարենի, չի ասել, թե ներկոտ թղթադրամներն ինչպես է տնօրինելու:

Ըստ Կարեն Քոչարյանի՝ ինքը նախկինում էլ մոսկվայաբնակ Մարատից բանկային փոխանցումով ստացել է 7 հազար դոլար ու փոխանցել է Սամվել Բաբայանին:

Մնացած երեք ամբաստանյալները՝ Դավիթ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Ժորա Զաքարյանը նշել են, որ չեն իմացել՝ ներկված թղթադրամները ով է տվել Կարեն Քոչարյանին, նրանք այդ թղթդրամների ու Սամվել Բաբայանի առնչության մասին ոչինչ չեն իմացել:

Դավիթ Հարությունյանը նշել է, թե օգնել է միայն իր ծանոթի ընկերության վարորդի միջոցով 5 հազար եվրոն Մոսկվայից Երևան հասցնելուն: Երբ ավտոբուսը հասել է Երևան, իրեն տեղեկացրել են, ինքը գնացել է Ֆուչիկի փողոց, ծանոթը իրեն է տվել սպիտակ թղթի մեջ փաթաթված գումարը, որը ինքը չի էլ հասցրել բացել, այն անմիջապես իրենից առգրավել են ԱԱԾ աշխատողները ու իրեն բերման են ենթարկել:

Քիմիկոս Ժորա Զաքարյանը նշել է, որ Անդրանիկ Քոչարյանի հետ աշխատել է իրենց գյուղի դպրոցում: Անդրանիկը սկզբում իրեն տվել է կարմիր ներկով պատված 20 եվրո թղթադրամ, խնդրել է մաքրել: Ինքը այն մաքրել է եղունգների լաքը մաքրող լուծույթով: Թղթադրամը լավ չի մաքրվել, մնացել են կարմիր բծեր: Ինքը այդ տեսքով թղթադրամը վերադարձրել է Անդրանիկին:

Այնուհետև Անդրանիկը իրեն տվել է 2 հատ 20 եվրո, 1 հատ 50 եվրո արժողությամբ  կարմիր ներկով պատված թղթադրամներ, նորից խնդրել է մաքրել: Ինքն ասել է, որ իրեն հարկավոր կլինի NaOH –ի խիտ լուծույթ: Բացի դրանից՝ Անդրանիկից ինքը վերցրել է 5 հազար դրամ՝ այլ քիմիական նյութեր նույնպես գնելու համար: Ինքը մտածում էր , որ NaOH –ի  միջոցով կարող է մաքրել ներկը: Պետք է օգտագործեր նաև ծծմբական թթու, աղաթթու, բայց իր մտահղացման մասին Անդրանիկին չի ասել՝ մտածելով, որ թղթադրամները մաքրելու եղանակն իմանալով՝ Անդրանիկը կսկսի ինքը մաքրել դրանք: Անդրանիկն իր աշխատանքի համար իրեն չի վճարել, բայց ասել է, թե նոր պարտիա է լինելու ու թղթադրամները մաքրելու դեպքում «լավ է լինելու»:

Ինքը փորձել է ներկոտ թղթադրամը ոլորած վիճակում գցել NaOH-ի մեջ, լուծույթը կարմրել է, բայց թղթադրամը չի մաքրվել: Ինքը այդ մասին ասել է Անդրանիկին, մտածել է՝ այլ քիմիկատների օգնությանը ևս դիմել, բայց թղթադրամները ու քիմիական նյութերը հայտնաբերվել են իր տանն ու առգրավվել են ԱԱԾ աշխատողների կողմից:

Փողերի լվացման դրվագով Սամվել Բաբայանը առանձին չհարցաքննվեց, դատարանը նրան կհարցաքննի միանգամից երկու դրվագներով:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ով մեղադրվում է «Իգլայի» դրվագով, պատրաստ էր հարցաքննվել, բայց քանի որ բացակայում էր նույն դրվագով մեղադրվող Արմեն Պողոսյանի շահերի պաշտպանը, դատարանն անհնարին համարեց սկսել «Իգլայի» դրվագով հարցաքննությունները:

Սամվել Բաբայանը հարցրեց՝ եթե գործը անվանում են «Սամվել Բաբայանը և մյուսները», իրեն բոլորից հետո՞ են հարցաքննելու:

Նախագահողը նշեց, որ նախատեսում է, իրոք, Սամվել Բաբայանին հարցաքննել վերջում, բայց հաջորդ դատական նիստում հարցաքննության հերթականությունը կարող են որոշել նաև իրենք՝ այդ դրվագով մեղադրվող ամբաստանյալները՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը:

Նիստի սկզբում դատարանը մեկ անգամ ևս ունկնդրեց Սամվել Բաբայանի ու Սանասար Գաբրիելյանի հեռախոսազրույցը, որտեղ Գաբրիելյանը Սամվել Բաբայանին դիմում է՝ «գեներալ», իսկ դատարանում նրան անվանեց «կամանդուշչի»:

Սամվել Բաբայանը հիշյալ խոսակցության մեջ Սանասարին ասել էր. «Կարաս մի հատ չխկցնես, բերես ցույց տաս»: Այս խոսակցությունը «Իգլայի» դրվագով մեղադրանքի ապացույցներից է:

Սամվել Բաբայանը հայտարարեց, թե այդ խոսակցությունն ամբողջովին ձայնագրված չի, որովհետև չի հասկացվում՝ ի՞նչը պիտի «չխկցներ» Սանասարը: «Միտք չկա ասվածի մեջ»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Դատական հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 16-ին, այսպիսով, հնարավոր է, որ հարցաքննվի նաև Սամվել Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում